Չեք գտնի մի երկիր, որտեղ տեղի են ունեցել քաղաքական անկայունության շրջան և չի հետևել խորը տնտեսական ռեցեսիոն գործընթացը: Մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունն իր քաղաքական բնույթով ու բովանդակությամբ ՀՀ-ն բացառիկ էր նաև տնտեսական արդյունքով. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի հրապարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տարին քաղաքական առումով լարված, վայրիվերումների տարի էր, և մեզ հաջողվեց պահել տնտեսական կայունությունը, բայց այս տարվա համար մեր արձանագրումը բոլորովին ուրիշ է, և ՀՀ-ն թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, որը սկսում է արտահայտվել տնտեսության մեջ»,-ասաց նա:
Շինարարության ոլորտում, ըստ նրա, 20% -ը գերազանցող աճ է եղել, աճեր են նկատվում նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում՝ հունվարին 77%-ով, փետրվարին նախորդ տարվա փետրվարի նկատմամբ 100 տոկոսով:
«Անցած տարի մայիսից մինչ այժմ մոտ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները վստահություն ունեն սեփական ապագայի նկատմամբ, և այն գումարները, որ կարող էին ծախսել արտագաղթի պլանավորման համար, ծախսում են ՀՀ-ում արարելու պլանավորման համար»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին: «Կասկած չունեմ, որ առաջիկայում հենց նման պրոցես կտեսնենք»,-ասաց նա և հավելեց, որ դա կբերի բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման:
Վարչապետը նշեց, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն է աճել: Ըստ նրա՝ չնայած հանքարդյունաբերության երկու հսկաները չեն աշխատում, որոնք ապահովում էին արդյունաբերական աճի զգալի մասը, բայց այս պայմաններում ևս իրենք աճ են ցույց տալիս: Նա հույս հայտնեց, որ Թեղուտի հանքում այդ հարցերը ևս կկարգավորեն:
«Այս ամենը ցույց է տալիս, որ տնտեսական հեղափոխության մեր մոդելը աշխատում է, և համոզված եմ, որ ավելի ու ավելի լավ է աշխատելու: Տնտեսական զարգացման մեր մոդելի էությունն այն է, որ տնտեսական հեղափոխության ու զարգացման առանցքային և անկյունային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարող սուբյեկտը և կառավարությունը ոչ թե պետք է հանդես գա նրանց ղեկավար, նրանց գործունեությունը կարգավորող, այլ հիմնական անելքին է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցային հնարավորություն ստեղծելը, կարգավորումները հնարավորինս նվազեցնելն ու դյուրացնելը»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ իրենք շատ են խոսել, որ մենաշնորհները ՀՀ-ից պետք է արմատախիլ արվեն և արդեն իսկ արձանագրել են քաղաքական մակարդակում, որ այս ոլորտում ունեն կոնկրետ հաջողություններ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային կառույցների կողմից կան դրական ազդակներ, և տասն ամիսների ընթացքում ձևավորվել է բացառիկ դրական մթնոլորտ այդ կառույցների հետ աշխատանքում:
«Սա նաև մեզ հույս է տալիս, որ կունենանք ներդրումային բոլորվին այլ միջավայր և այս պահի դրությամբ կառավարության հետ քննարկման փուլում են 89 ներդրումային ծրագրեր՝ 3,1 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ, դրանցից 45-ը՝ շուրջ 765 մլն դոլարը, իրատեսական են և կարող ենք արձանագրել, որ գտնվում են իրագործման այս կամ այն փուլում»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ներմուծումների մեջ ռեկորդային թվով կապիտալ ապրանքների ներմուծում, այսինքն` ոչ թե սառման ապրանքներ են, այլ ինչ-որ գործունեություն ծավալելու համար են: Նա ասաց, որ ներդրումների մոդելն է փոխվել, հին մոդելից հրաժարվել են, երբ ներքին ձևով պայմանավորում են, որ բերեն «գործ դնեն» և լավ կլինի:
«Իրենք չէին հասկանում, որ ոնց կարող է այդպես չլինել, որ առանց վարչապետի դաբրոյի երկրում ներդրում ունենալ, և այսօր կառավարության տնտեսագիտական մտքի խզում կա»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և կասկած չունի, որ հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը:
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15