Հայաստանում գործող 55 սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային բաժիններից շատերում, այդ թվում Երևանի բաժիններում, ընտանեկան նպաստների համար ֆինանսական հատկացումն արդեն արվել է, վճարումները կմեկնարկեն վաղը: Մյուս բոլոր շահառուները ընտանեկան նպաստը կստանան հաջորդ շաբաթվա ընթացքում: Հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նպաստների հատկացման ժամանակացույցում տեղ գտած ուշացումները պայմանավորված են, հիմնականում, տեխնիկական խնդիրներով: Բանն այն է, որ ֆինանսական մի շարք գործարքներ, այդ թվում նաև նպաստների վճարումը կատարվում է Client treasury համակարգի միջոցով: Այսուհետ այս համակարգով ֆինանսական գործարք կատարելու համար պարտադիր է նույնականացման քարտի և էլեկտրոնային ստորագրության առկայությունը: Նույնականացման քարտը տրամադրվում է 21 օրվա ընթացքում. որոշ դեպքերում պատասխանատուները չունեն նույնականացման քարտ, որոշ դեպքերում էլ՝ հապաղում կա էլեկտրոնային ստորագրության ակտիվացման հարցում: Ըստ աղբյուրի, մինչև 2019թ. մարտի 25-ը համակարգն աշխատել է նախկին գործիքակազմով: Դրանից հետո այն դադարել է գործել, և անհրաժեշտություն է առաջացել գործարկել էլեկտրոնային ստորագրությունը: Առաջացած տեխնիկական խնդիրներն արդեն լուծվում են: Մյուս շաբաթվա ընթացքում խնդիրը կարգավորված կլինի ՀՀ ողջ տարածքում: «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայցում է իր բոլոր շահառուների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,-հայտնում են նախարարությունից։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55