Ապրիլի 4-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` Հայկական Էսքիզներ» (Armenian Sketches) ծրագրով։ Խումբը հիմնադրվել է 2009 թվականին, մուլտիինստրումենտալիստ և կոմպոզիտոր Վալերի Տոլստովի կողմից։ Այն միջազգային նախագիծ է, որին մասնակցում են երաժիշտներ Շվեյցարիայից, Հայաստանից և Ռուսաստանից։ Երևանյան համերգին կմասնակցեն Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս) և Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ) Ռուսաստանից, ինչպես նաև՝ Միքայել Ոսկանյանը (թառ/վոկալ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) և Open String quartet-ը։ Համերգի հատուկ հյուրն է Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ)։ Authentic Light Orchestra-ի երաժշտական գաղափարախոսությունը տարբեր ժանրերի և էթնիկ նվագարանների օրգանական միաձուլումն է։ 2012 թվականից ի վեր խումբը հանդես է եկել 200 համերգով, աշխարհի 45 քաղաքներում։ 2016-ին խումբը լավագույնն է ճանաչվել Russian World Music Awards մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն էթնիկ նախագիծ» անվանակարգում։ Խումբը մանսակցել է Հայոց Եղեռնի թեմային նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմաը, որը նաև ներկայացրել է համերգային կատարմամբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնթույան հրավերով։ 2019-ի վերջին գերմանական հեղինակավոր Naxos լեյբլի ներքո լույս կտեսնի Аuthentic Light Оrchestra-ի նոր ալբոմը։

11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01