«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ` մշակել քննիչների համար ուղեցույց կալանքի հիմքերի և ընթացակարգերի վերաբերյալ:
Երկուշաբթի կոմիտեում տեղի կունենա ուղեցույցի «պրեզենտացիան»: Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեռնարկը՝ հարցրինք Կոստանյանին։ «Նպատակը մեկն է, որպեսզի երկրում անձի կալանավորման պրակտիկան առավելագույնս համապատասխանի միջազգային և, մասնավորապես, Եվրադատարանի նախադեպային իրավունքին, քանզի կարևոր է հասկանալ, որ Հայաստանի օրենսդրությունը միայն քրեական դատավարության օրենսգիրքը չէ»:
Ի դեպ, կարո՞ղ է դա արվում է հեռահար «նպատակով», խոսվում է, որ Դուք հնարավոր է դառնաք կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ, կա՛մ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի տեղակալը։ «Բազմիցս ասել եմ, որ ես ծառայել ու շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»: Դե հիմա խոսվում է նաև, որ Վանեցյանը մտնելու է մեծ քաղաքականություն՝ սադրեցինք մենք։ «Աբսուրդ, անտրամաբանական, նույնիսկ թույլ տվեք ասել` անհեթեթ մոտեցում։ Արթուր Վանեցյանը ոչ թե քաղաքական, այլ պետական գործիչ է, իր կենսագրությունն սկսել-անցկացրել է ԱԱԾ-ում, ասել է թե` պրոֆեսիոնալ է, ինչն արդեն իսկ ի սկզբանե բացառում է քաղաքական կոմպոնենտը որևէ պարագայում»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01