Վիեննայում, փաստորեն, թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Վիեննայում ժամեր առաջ կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նա նշել է, որ հանդիպումից հետո քիչ չեն նաև հարցերը, ապա թվարկել է դրանք:
Կարեն Բեքարյանի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Վիեննա. «տաք հետքերով»
Հանդիպման փաստը և համանախագահների գնահատականը, որ անցել է դրական և կառուցողական մթնոլորտում ողջունելի է: Բանակցությունները շարունակվում են, ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան…
Դրական միտումներ. փաստորեն արդեն կա գործընթաց և գործընթացի առումով ինչ-ինչ դրական էլեմենտներ երևում են կապված ձևավորվելիք- ձևավորվող մթնոլորտի հետ, կապված հումանիտար խնդիրների հետ և այլն:
Սակայն Վիեննայում փաստորեն թաղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. անկախ ինչպիսին կլինեն մեկնաբանությունները` ուղղակի հղումը վերացավ:
Քիչ չեն նաև հարցերը.
1. Փաշինյանին հաջողվե՞ց բանակցել միայն Հայաստանի անունից:
2. Որևէ բառ կամ խոսք եղա՞վ Ղարաբաղի` բանակցությունների սեղան լիարժեք վերադարձի մասին:
3. Կարելի՞ է արդյոք ասել, որ Փաշինյանը բավարարված է բանակցությունների սեղանին առկա սկզբունքների և տարրերի պարզաբանմամբ: Այս հարցը դիտվում է փակվա՞ծ:
4. Արդյոք բանակցությունների արդյունքները Ալիևը կգնահատի նու՞յն ձևով, ինչ Փաշինյանը: Նախնական գնահատականն արդեն շրջանառվում է, էլ ավելի մեծացնելով հարցերի քանակը...»:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը: 2-ն էլ հանդիպումը գնահատել են դրական: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45