Ուկրաինայի «UA Առաջին» հանրային հեռուստաընկերության եթերում չի կայացել Ուկրաինայի նախագահի երեք թեկնածուների՝ Պետրո Պորոշենկոյի, Յուլյա Տիմոշենկոյի և Վլադիմիր Զելենսկիի բանավեճը: Ինչպես հայտնում է meduza.io-ն՝ «Գրոմադսկե» հեռուստաընկերությանը հղումով, Պորոշենկոն և Զելենսկին չեն ժամանել բանավեճին: Տիմոշենկոն եկել է, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, ներողություն խնդրել ու հեռացել:
«Հաղորդավարներն ու հրավիրված լրագրողները Տիմոշենկոյին համոզում էին չհեռանալ, անգամ սկսեցին սուր հարցադրումներ ուղղել, սակայն վերջինս հավատարիմ մնաց իր որոշմանն ու լքեց բանավեճի վայրը»,- փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունները կկայանան առաջիկա կիրակի օրը՝ մարտի 31-ին: Հարցման արդյունքում ամենամեծ վարկանիշն ունի Վլադիմիր Զելենսկին, որը ՈՒՀԱ-ի նախկին անդամ է, հումորիստ: Նրա անունը սերտորեն կապում են գործարար Իգոր Կոլոմոյսկիի հետ, որն Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն է:
Հարցման արդյունքը նաև ցույց է տվել, որ Զելենսկիի հետ միասին ընտրությունների երկրորդ փուլ դուրս կգա կամ Պորոշենկոն, կամ Տիմոշենկոն:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03