Մեկնարկում է «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019-ին ևս «Արտ Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:
Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին, 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայտնի այս փառատոնը կանցկացվի նաև Արցախի Հանրապետությունում՝ նույն ձևաչափով ու նույն սկզբունքներով:
Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում`դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր:
Նախորդ տարիների նման՝ 2019-ին ևս մասնակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Ի դեպ, այս փառատոնը նաև օնլայն լսումների հնարավորություն է տալու այն մասնակցին, ով Երևան հասնելու դժվարություն կունենա: Մասնագիտական ժյուրին կատարմանը կհետևի տեսազանգի օգնությամբ:
Իսկ ապրիլի 16-ին Երևանում ‹‹Արտ-Վերածնունդ ›› միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա ‹‹ Մշակույթների երկխոսություն›› XIII միջազգային գիտաժողովը՝ ‹‹ Մշակույթ և հասարակական գիտակցություն ›› թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:
«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթան հանդիսանալ դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացման ճանապարհին, տարբեր ազգերի արվեստագետների միջև ստեղծել նոր, ստեղծագործական և համագործակցային այլ կապեր, օտարազգի արվեստագետներին մերձեցնել հայ մշակույթին, ծանոթացնել Հայաստանի պատմությանը և մշակութային ժառանգությանը: «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը նաև գիտամանկավարժական փորձի փոխանակման օրինակելի և լավագույն հարթակն է:
2007 թվականից սկսած առանց դադարի այս փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր երաժիշտ-կատարողների: 12 տարի անդադար «Արտ Վերածնունդ»-ը ծառայեց իր նպատակին և որդեգրած սկզբունքներին՝ աշխարհի տարբեր երկրներից իր շուրջը համախմբելով աշխարհահռչակ երաժիշտների, երգիչ-երգչուհիների:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44