Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է այն մասին, թե առաջինն ինչ կհարցներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե հանդիպեր, տեղեկացնում է ria.ru-ն: «Եթե ես հանդիպեմ պարոն Պուտինի հետ, կհարցնեմ նրան. «Դե, վերջապես, Դուք վերադարձրել եք մեր տարածքները, որքա՞ն գումար եք դեռ պատրաստ փոխհատուցել այն բանի համար, որ վերցրել եք մեր տարածքները և օգնել եք այն մարդկանց, որոնք մասնակցել են Ղրիմում և Դոնբասում իրավիճակի սրմանը, Դուք օգնել եք նրանց՝ իրենց սարսափելի, դաժան և զզվելի ամբողջ ճանապարհի ընթացքում»,-հայտարարել է թեկնածուն ճեպազրույցի ժամանակ, որի հեռարձակումը Facebook-ով վարել է «Վեստի»-ն: Կիրակի՝ մարտի 31-ին, Ուկրաինայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Ըստ ԿԸՀ տվյալների՝ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթանակ տանելու համար բավականաչափ քվեներ: Մրցապայքարում ժամը 13.15-ի դրությամբ առաջինը Վլադիմիր Զելենսկին է: Երկրորդ փուլ անցնելուն հավակնում են նաև երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն. նրանց ձայների միջև տարբերությունը չնչին է: Ընտրությունների անցկացման վերաբերյալ թեկնածուների կարծիքները տարբեր են: Պորոշենկոն կարծում է, որ ընտրական գործընթացն անցել է առանց խախտումների, իսկ Տիմոշենկոն մեղադրում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը խարդախությունների համար: ՆԳՆ-ն բացել է գրեթե 40 գործ՝ ընտրություններում խախտումների մասին: Կիևը բազմիցս մեղադրել է Մոսկվային այն բանի համար, որ վերջինս խառնվում է Ուկրաինայի գործերին, մասնավորապես՝ երկրի արևելքում հակամարտությանը՝ անջատողականների կողմից: Ռուսաստանը հերքում է այս մեղադրանքները՝ անվանելով դրանք անընդունելի:
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01