Թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարողները Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխություններով այլևս չեն կարող գործել արտոնագրային հարկման դաշտում: Փոքր և միջին ձեռնարկատերերի համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանն առաջարկում է թույլ տալ դրանց գործել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: b4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հարկային օրենսգրքի նախագծի քննարկմանն ասաց Ավագյանը: «Հարկային օրենսգրքի փաստաթուղթն իր առաջ խնդիր է դրել հարկային ռեժիմները կրճատել, մասնավորապես արտոնագրային վճարը վերացնել: Մենք ունենք ՓՄՁ-ների մի խոշոր խումբ, որոնք զբաղվում են թանկարժեք իրերի արտադրությամբ և վաճառքով, մասնավորապես ոսկու շուկայում գործունեության ծավալող տնտեսվարողները: Հաշվի առնելով, որ հումքից սկսած մինչ պատրաստի արտադրանքի շուկան այդքան էլ հստակ չէ, նրանց համար սահմանվել էր արտոնագրային վճար: Այս պահին ոսկու շուկաներում գործող տնտեսվարողները վճարում են հաստատագրված վճար` արտոնագրային հարկ՝ իրենց զբաղեցրած վաճառասեղաններից: Հիմա, երբ այդ հարկատեսակը հանվում է, այդ խնդրին ենք առնչվում, որին առնչվել են 2014-2015 թթ, քանի որ նրանք վաճառում են թանկարժեք իրեր և նրանց շրջանառությունը շատ արագ մոտենում է 115 մլն դրամի շեմին, և նրանք հայտնվում են ավելացված արժեքի հարկի դաշտում»,-ասաց Ավագյանը: Նա նշեց, որ առաջարկում են, որ տվյալ ոլորտին թույլ տան աշխատել շրջանառության հարկի ռեժիմում` վճարելով 1.5-2 տոկոս շրջանառության հարկ` առանց շեմի սահմանափակման: Նրա խոսքով՝ ոսկու շուկայում հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ գործակալական եկամուտ է լինում, այսինքն` վաճառողը ոսկերչին կարող է պատվեր տալ և իրար հետ հավաքական մեկ ապրանք ունենան,և արդյունքում իր եկամուտը լինի այդ գործակալական միջնորդական վճարը: Ավագյանը նկատեց, որ շրջանառության հարկի ռեժիմը թույլ չի տալիս հարկել գործակալական վճարը, այլ շրջանառություն է դիտվում զարդի վաճառքը: Նա կարգավորման կարիք տեսավ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55