ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ապրիլի 2-ին հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ:
Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները նշել են, որ իրենք ունեն առավել քան հիմնավոր փաստեր, որ իրենց որդիներին սպանել են, այնուհետև սպանությունը վերաորակավորվել է ինքնասպանություն:
Հանձնաժողովի նախագահը, նշելով, որ այս պահին չի կարող անմեղության կանխավարկած խախտել, վստահեցրել է, որ յուրաքանչյուր գործով հանձնաժողովն առանձին զբաղվելու է, պատկան մարմինների հետ քննարկում է սկսելու զինվորներից յուրաքանչյուրի գործով, որպեսզի կարողանա վերականգնել արդարությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ եթե նոր Հայաստանում այս և նմանօրինակ դեպքերով չվերականգնվի արդարությունը, ապա իրավունք չենք ունենա ասելու, որ դատաիրավական համակարգում ինչ-որ բան փոխվել է:
«Դուք կորցրել եք ամենաթանկը: Մենք ձեր որդիներին վերադարձնել չենք կարող, բայց մենք՝ որպես օրենսդիր մարմին, պարտավոր ենք անել առավելագույնը, որ դուք ունենաք արդարության զգացում»,-ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:
Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ ինքը մշտապես լինելու է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բոլոր այն ծնողների կողքին, ովքեր այսօր իրավական համակարգում փնտրում են արդարություն:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44