ՀՀ հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում և Ջրային կոմիտեում իրականացրած հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները, որոնք հաստատվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019թ. մարտի 29-ի նիստում:
«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում իրականացված հաշվեքննության արդյունքում Հաշվեքննիչ պալատի կողմից տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում», որի համար հիմք են ծառայել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ ֆինանսատնտեսական գործունեության մեջ հայտնաբերված էական անհամապատասխանություններն ու խեղաթյուրումները, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում իրականացված հաշվեքննության արդյունքում նույնպես տրամադրվել է «ոչ լիարժեք եզրահանգում»։ Արձանագրվել են էական անհամապատասիանություններ և խեղաթյուրումներ, որոնց արդյունքում խեղաթյուրվել են ֆինանսական հաշվետվությունները:
Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում առանձին երկու ուղղություններով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ստուգման ընթացքում ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց մանրամասները նույնպես ներկայացված են ընթացիկ եզրակացության մեջ:
Ընթացիկ եզրակացությունները ներառում են նաև առաջարկություններ՝ ուղղված ՀՀ կառավարությանը և հաշվեքննվող օբյեկտներին»,-ասված է ՀՀ հաշվեքննիչ պալատի հաղորդագրության մեջ:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55