«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին և նշեց, որ թերմշակված է օրենքի այն դրույթը, որով օտարերկրյա ընկերություններին թույլ է տրվում այստեղ դուստր ընկերություններ ունենալ:
Կարեն Վարդանյանը նշեց, որ այս երկու օրը կներկայացնեն առաջարկը, որը կլուծի այդ խնդիրը: «Մենք առաջարկում ենք տեղական և օտարերկյա ընկերությունների արտոնություններ տալ և ընդհանրապես եկամտահարկը զրոյական հարկել բոլոր այն կազմակերպությունների աշխատակիցների համար, որոնք օտարերկյա աշխատողներ են բերում երկիր: Այսինքն եթե ես հինգ աշխատող ունեմ օտարերկյա, ես եկամտահարկ իրենց համար չեմ հաշվառում մի քանի պատճառով, նախ՝ որ նրանք գան և տեղավորվեն Հայաստանում, երկրորդ՝ օտարերկրյա աշխատողները այստեղ գալով իրենց հետ ընտանիքն են բերում, մեծ ծախսեր են անում, այսինքն ՀՆԱ-ի աճ է տեղի ունենում, և բացի դրանից՝ երբ օտարերկյա աշախտողը գալիս է Հայաստան, իսկապես մշակույթ է բերում»,-ասաց նա:
Հարցին՝ աշխատողները դրանից չե՞ն տուժի, Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ստորաբաժանում են ստեղծում, դրսից մարդ չեն բերում, իրենք վերցնում են մեր աշխատակցիներին և առանց այդ էլ խորացնում են դիֆիցիտը, իսկ այս առաջարկը կննպաստի լրացուցիչ աշխատուժ Հայաստան բերելուն:
Կարեն Վարդանյանը գտնում է, որ այս առաջարկը փարատում է օրենքի օտարերկրյա կազմակերպությունների վերաբերյալ քննադատությունները և Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արաշկայնի հակափաստարկները:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22