Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեին 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնելու որոշմանը դեմ քվեարկեցին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ կառավարության որոշմանը դեմ է քվեարկվում, այդուհանդերձ որոշումն ընդունեց:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 հազար դրամ, ինչը բավարար չէ:
Վարչապետի խոսքով` որպեսզի պետական ծառայողների վարկանիշը բարձր լինի, պետք է այն գրավիչ դարձնել: «Սա առանձին վերցրած պաշտոնյաների բարեկեցության հարցը չէ, սա հանրությանը որակյալ ծառայություններ մատուցելու մասին է, և մենք հստակ գնալու ենք այդ ճանապարհով»։
Նա օրինակ բերեց. «Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է160 հազար դրամ աշխատավարձ, եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես»,- ասաց վարչապետը, իսկ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրը:
«Բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, ՊԵԿ-ը 2018 թվականին ունեցել է երկու անգամ ավելի բարձր հնարավորություն, քան հիմա է բյուջեով նախատեսված: Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչն ակնկալվում է»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։
Արձագանքելով` վարչապետն ասաց. «Պարոն Ջանջուղազյանը հարյուր տոկոսով ճիշտ է, բայց կա մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես, հակառակ դեպքում` չես կանգնեցնի»:
Այսպիսով հարցը քվեարկության դրվեց և Ատոմ Ջանջուղազյնն ու Մշակույթի փոխնախարար Տիգարն Գալստյանը դեմ քվեարկեցին:
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55