Վանաձորի Բազում թաղամասի բնակիչների ծորակներից մի քանի ամիս է՝ հոսում է օգտագործման համար ոչ պիտանի ջուր, որի օգտագործումից բնակիչների մոտ աղիքային ու մաշկային մի շարք խնդիրներ են առաջացել։ Ջուրն ակնհայտ ժանգի գույն ունի, ջրի հետ գալիս են միջատներ, հող, ավազի հատիկներ։ Բնակիչները ծորակներին թանզիֆ կամ բամբակ են փաթաթում, որպեսզի գոնե հնարավորինս ֆիլտրեն ջուրը։
Խնդրի մասին դեռևս փետրվար ամսին բարձրաձայնել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։ Նա գրավոր և բանավոր ընթացակարգերով դիմել էր «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից Եղիազարյանի գրության հիման վրա լաբորատոր փորձաքննություն էին իրականացրել և պարզել, որ ջուրը համապատասխանում է սահմանված չափանիշներին և որևէ վտանգավոր կամ օգտագործման համար ոչ պիտանի ոչինչ չի պարունակում։ «Այս փորձաքննությունից հետո արդեն և՛ այդ թաղամասի, և՛ հարակից շենքերի բնակիչները կրկին բողոքում են, որ վիճակը ոչ միայն չի լավացել, այլ ավելի է վատացել։ Ես անձամբ եմ այցելել այդ հասցեներ և համոզվել, որ այդ ջուրը պիտանի չէ խմելու համար։ Ես տեսա, որ բնակիչները բինտով ֆիլտրեր էին պատրաստել, կապել ծորակներին և դրանք օրը մի քանի անգամ փոխում են, քանի որ դա անմիջապես կեղտոտվում է, սևանում է հոսող ջրի որակից։ Բնակիչները պնդում էին, որ բարձիթողի վիճակ է, և այս հարցով «Վեոլիա Ջուրը» անգործության է մատնված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նրա խոսքերով՝ այդ թաղամասում մատակարարվող ջուրը գալիս է այլ կայանից, իսկ քաղաքի այլ թաղամասերի ջուրը՝ այլ կայանից։ Եվ խնդիրը թերևս հենց այդ ջրամբարի մեջ է, ջուրն այդտեղ է աղտոտվում։ «Խայտառակ վիճակ է։ Մի քանի ամիս բնակիչները փաստացի օգտագործում եմ օգտագործման համար ոչ պիտանի ջուր, կամ ստիպված են երկար քայլել, որպեսզի հարևան թաղամասերից ջուր բերեն, կամ ջուր գնեն։ Այս ջուրը ոչ միայն խմելու համար չէ պիտանի, այլև կենցաղային այլ գործողությունների։ Պարզաբանում եղավ, թե դա շենքի խողովակների հետ է կապված, բայց չեմ կարծում, որ խողովակների խնդիր լինի, քանի որ, ինչպես արդեն նշեցի, մի քանի շենքում է այդ վիճակը ու հնարավոր չէ, որ միանգամից մի քանի շենքում խողովակի խնդիր առաջանար»,- ընդգծեց Եղիազարյանը։
Վանաձորի նշված հասցեներում ջրի որակի խնդրով Եղիազարյանը օրերս կրկին դիմել է «Վեոլիա Ջուր», որտեղից ասել են, որ կզբաղվեն խնդրով, բայց առ այսօր նույն ջուրն է հոսում ծորակներով։ «Պարզապես մեկ-երկու օր ջրի անջատում է եղել, բնակիչները մտածել են, որ ջուրն անջատել են, որ խնդրով զբաղվեն, աշխատանքներ են կատարվում, սակայն ջրերը նորից միացվել են ու նույն պատկերն է, նույն որակի ջուրն է։ Ծորակներից նույն ժանգաջուրն է հոսում պարզապես»,- եզրափակեց Արմեն Եղիազարյանը։
Նշված թաղամասի՝ Համբարձումյան 13 շենքի բնակչուհի Տաթևիկը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը չի կարգավորվել։ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներն ասում են, որ աշխատանքներ են տանում, մի քանի օր պետք է համբերեք։ Մեկ ասում են, որ ջրամբարն են մաքրում, մեկ ասում են՝ խողովակների խնդիրն է։ Բան չենք հասկանում իրենցից»,- ասաց Տաթևիկը՝ հավելելով, որ առ այսօր նույն վիճակն է։ «Ուզած-չուզած լվացվում ենք, բայց ջրի հետ հող է գալիս, դա ոնց խմենք։ Հազար խնդիր է առաջացել։ Մաշկային խնդիրներ են առաջացել երեխաների մոտ։ Հարևանուհիս երեխային լողացրել էր այդ ջրի տակ ու երեխայի մաշկն անմիջապես ու ամբողջությամբ ցանավորվել էր։ Բացի դրանից՝ տեխնիկական խնդիրներ են առաջանում, լվացքի մեքենաներ են փչանում, բաքսին է փչանում։ Այսպես արդեն հնարավոր չի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01