ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. մարտի 28-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ վարչապետի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 790,000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել: Վարչապետի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,800 ԱՄՆ դոլար, որը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:
Վարչապետ Փաշինյանի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցումից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ վարչապետը ստացել է 3,426,615, 6,617,520 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,919,095 ՀՀ դրամ՝ որպես գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցում: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եկամուտը կազմել է 13,963,230 դրամ:
ՀՀ վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը, որում դարձյալ անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Վարչապետի տիկինը 2018 թ. Հարկային տարում հանձնել է 300,000 ՀՀ դրամ փոխառություն, որը վերադարձվել է հարկային տարվա ընթացքում:
Աննա Հակոբյանի ԱՄՆ դոլարով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1,000 ԱՄՆ դոլար, որի չափը հարկային տարվա վերջում անփոփոխ է մնացել:
Վարչապետի տիկնոջ եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումներից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Ա. Հակոբյանը ստացել է 671,625 և 1,657,302 ՀՀ դրամ, 5,940,000 և 3,240,000 ՀՀ դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եկամուտը կազմել է 11,508,927 դրամ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01