Սահմանադրական դատարանի իմ նախընտրած թեկնածուները բոլոր այն անձինք են, ովքեր համապատասխանում են օրենքի պահանջներին՝ 40 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթությամբ և այլն: Այս մասին ի պատասխան Tert.am-ի հարցին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
«Բոլորն իմ նախընտրած թեկնածուներն են, ես չեմ որոշում՝ ում հետ աշխատել, որոշում է ՀՀ նախագահը, կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը: ՍԴ-ն այս առումով նախընտրելի թեկնածու չունի»,- ասաց նա:
Խոսելով այն քննարկումների մասին, թե արդյոք ՍԴ նոր անդամ է պետք, թե կարո՞ղ են առաջադրվել նաև հները, Հրայր Թովմասյանը նշեց. «Սահմանադրական դատարանի մասին օրենքում մի լավ դրույթ կա՝ ձեռնպահ մնալ հրապարակայնորեն կարծիք հայտնելու բոլոր այն ակտերի վերաբերյալ, որոնք երբևէ կարող են դառնալ սահմանադրական դատարանի քննության առարկա: Տեսականորեն հարցը կարող է դառնալ ՍԴ քննության առարկա: Ես հետևել եմ քննարկումներին, ունեմ իմ կարծիքը, բայց դա իմ կարծիքն է, դատարանի կարծիքը չէ: Եթե ես հայտնեմ իմ տեսակետը, դա կարող է դիտարկվել որպես կանխակալ վերաբերմունք այդ ամբողջի վերաբերյալ»:
Հարցին՝ ի՞նչ եք անում, որ ՍԴ անդամների վրա ճնշում չգործադրվի, Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ քաղաքական ճնշում գոյություն չունի: «Այս պահին որևէ ճնշում չկա: Վստահեցնում եմ 100 տոկոսով՝ նման բան գոյություն չունի: Սա առաջին նախապայմանն է ՍԴ արդյունավետ գործունեության համար: Զրո կաշկանդվածություն ցանկացած երևույթից, ցանկացած անձից»,- նշեց ՍԴ նախագահը:
Նա շեշտեց, որ ինքը կաշկանդված չէ ոչնչով. «Ես ունեմ սուրբ գիրք, դա Սահմանադրությունն է»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01