ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշեց, որ նախագիծը սկզբնական տարբերակից փոփոխության է ենթարկվել, և համաձայնվել են կառավարության առաջարկի հետ: Ըստ նրա` այն ունի հասարակական-քաղաքական նշանակություն, բացի այդ, իրադարձությունների ժամանակ տուժած այդ մարդիկ տասնյակ տարիներ պետական ուշադրության չեն արժանացել՝ սոցիալական, հոգեբանական խորը խնդիրների առաջ են կանգնած:
Նա նշեց, որ պետության կողմից աջակցություն տրամադրվել է, բայց տարբերակված մոտեցում է եղել ոստիկանների ու քաղաքացիների միջև: Նա ասաց, որ անուններ չի ասի, բայց եղել են տուժածներ, որ ստացել են շատ մեծ աջակցություն և մինչև հիմա էլ ստանում են,մարդիկ էլ կան, որ ընդհանրապես ոչինչ չեն ստացել, եթե չհաշվենք մասնավոր աջակցությունը՝ հուղարկավորության ծախսերի համար:
«Սա անարդար է և այդ նախագիծն ուղղված է նաև արդարության վերականգնմանը»,-ասաց նա:
Նշենք, որ այս օրենքով կարգավորվում են 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում 2008թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի ցույցերը ցրելու հետևանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:
Օրենքով նախատեսված հատուցման չափը, կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ։
Նախագծով իրադարձությունների ժամանակ տուժած անձինք աջակցություն ստանալու դիմում կարող են ներկայացնել ՀՀ կառավարության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում:
Շահառուին հատուցման գումարը վճարվում է ՀՀ Կառավարության կողմից սահմանված ժամկետում:
Նախագիծը դրվեց քվեարկության և դրական եզրակացության ստացավ միաձայն՝ մտնելով լիագումար նիստերի օրակարգ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01