Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտ 9000 մարդ ստանում է քաղցկեղի ախտորոշում, որոնցից շուրջ հարյուրը երեխաներ են, նշում է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ով ԱՄՆ իր այցի շրջանակում մասնակցեց Վաշինգտոնում Մեդունի և City of Smile կազմակերպությունների միջոցառմանը: Այս մասին հայտնում են «Ամերիկայի ձայն»-ից:
Ելույթ ունենալով քաղցկեղով հիվանդ երեխաների օգնությանը նվիրված ձեռնարկին՝ տիկին Հակոբյանը, ով Հայաստանում գլխավորում է «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամները, ընդգծեց, որ յուրաքանչյուրի պարտավորությունն է կանգնել քաղցկեղով հիվանդ հայրենակցի կողքին, և հենց դրանում է Վաշինգտոնում կազմակերպված այս միջոցառման հիմնական նպատակը: Քաղցկեղը զուտ հիվանդություն է և ոչ ճակատագիր, որի դեմ անհրաժեշտ է պայքարել, նշել է Աննա Հակոբյանը:
Մեդունի կազմակերպության նախագահ Վահագն Մարտիրոսյանն իր հերթին հույս է հայտնում, որ նման մեկնարկը հնարավորություն կստեղծի ընդլայնել այս ոլորտի նախաձեռնությունները և ծրագրերը:
«Միջոցառումը կազմակերպվել է մեր և City of Smile համագործակցությամբ, որը սկիզբ է շատ ավելի մեծ նպատակների ու ծրագրերի, որոնք նախատեսում ենք ապագայում»,- նշում է Մարտիրոսյանը:
City of Smile հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ընդգծում է մարդասիրական հիմնադրամների ու կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության կարևորությունը այս հիվանդության դեմ պայքարում: Այն բուժումը հասանելի է դարձնում հասարակության ավելի լայն շերտերին: Գործադիր տնօրենն անդրադարձավ նաև մարտահրավերներին:
«Իհարկե հիմնական մարտահրավերներն են դեղորայքն ու բուժումը, սակայն բացի դրանից մենք հույս ունենք բարձրացնել ընդհանուր բուժման ծառայությունների որակն ու մակարդակը»,- ասում է գործադիր տնօրենը:
Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրներին անդրադարձավ նաև մանկական ուռուցքաբան Գևորգ Թաումյանը, ում կարծիքով խնդիրները բազմազան են՝ ընդգրկելով քաղցկեղի դեմ պայքարի բոլոր օղակները:
«Այսօր ուռուցքաբանության ոլորտում խնդիրներ ունենք սկսած իրազեկումից մինչև խնամք: Այսինք բոլոր շրջանակներում մենք ունենք խնդիրներ, ներառյալ կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի»,- նշում է Գևորգ Թաումյանը:
Միջոցառմանը մասնակցում էին ամերիկահայ և ամերիկյան կազմակերպությունների ու անհատների լայն շրջանակներ: Բարձրաստիճան հյուրերի շարքում էր ԱՄՆ-ի արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենշտեյնը, ում դահլիճը ողջունեց ծափահարություններով:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող բանախոսներն անդրադարձան ձեռնարկի մարդասիրական և կարևոր առաքելությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն ընդգծեց միջոցառման կարևորությունը՝ երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին և մասնակիցներին:
Միջոցառումը եզրափակվեց դրամահավաքով: Հավաքված ողջ հասույթը կուղղվի Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:
«Սա մի փոքր լումա է, բայց կարծում եմ կարևոր մի քայլ, որ այն տոկոսը հիվանդների, որ չի բուժվել, նվազի՝ հասնելով միջազգայնորեն ընդունված չափանիշների», - ասում է միջոցառման մասնակից Բագրատ Բայբուրթյանը:
Իր հերթին ZH Healthcare ընկերության հիմնադիր Շամիմ Համիդը պատրաստականություն հայտնեց իր ընկերության միջոցով շուրջ 100 հազար ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել հիվանդ երեխաներին:
«Գիտեմ, որ Հայաստանում կան խնդիրներ բուժման և բժիշկների առումով: Մեր կազմակերպությունը կարող է օգնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց առանց երկիրը լքելու կապ հաստատել արտասահմանի բժիշկների հետ և ապահովել բարձրորակ բժշկական օգնություն այս միջոցով»,- նշել է ընկերության հիմնադիրը:
Քաղցկեղի բուժման կազմակերպման համար անհրաժեշտ են շատ միջոցներ: Վահագ Մարտիրոսյանն առաջարկում է իր տեսլականը:
«Որպես հայ, անկախ բնակության վայրից, պետք է միավորվենք նման նախաձեռնությունների շուրջ: Դրա համար ունենք բոլոր պայմանները և կարող ենք հաջողության հասնել, եթե լինենք համախմբված»,- ասում է Մարտիրոսյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01