Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի շենքերից մեկի բակում հրազենային վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ջ. Սամսոնյանին վիրահատել են, բժիշկների գնահատմամբ՝ նրա վիճակը միջին ծանրության է։ Այս մասին հայտնեց «Աստղիկ» ԲԿ–ի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։ Նա նշեց, որ Սամսոնյանն իրենց մոտ է տեղափոխվել աջ ազդրի և որովայնի հրազենային վիրավորումով։ «Տուժածին վիրահատել ենք, կյանքին սպառնացող վտանգ առայժմ չկա, մեկ–երկու ժամից վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխենք հիվանդասենյակ»,–ասաց նա։ Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, Հարավարեւմտյան թաղամասի Անդրանիկի փողոցից հրազենային վնասվածքով «Աստղիկ» բ/կ է տեղափոխվել ՊՆ N զորամասի հրամանատար 1989 թ. ծնված Ջ. Ս–ն։ Պարզվել է , որ տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել 1962 թ. ծնված մի տղամարդ։ Հարձակվողին վնասազերծել է հենց հրամանատարը։ Սպանության փորձի կասկածանքով 57–ամյա տղամարդ է ձերբակալվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով` սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44