Մայրաքաղաքում շինհրապարակները պետք է լինեն կահավորված ու համապատասխանեն անվտանգության կանոններին. քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս պատասխանատուների առջև հստակ պահանջ դրեց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Կահավորում են այսպես. երեք ամրան զոդում են ու ինչ-որ ժապավեն են քաշում անհասկանալի, արևից վառված ու մի քսան անգամ օգտագործված, և գիտեն թե կահավորել են իրենց շինարարությունը: Մենք, ճիշտ է, ողջունում ենք, խթանում ենք շինարարությունը, նպաստում ենք, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ իրենք այդ շինարարությունը ոնց ցանկանան կարող են կազմակերպել»,- ընդգծում է քաղաքապետը:
Գյումրի կատարած այցի ժամանակ շինհրապարակների կազմակերպման խնդրին այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք որ մի տեղ շինարարություն ենք սկսում, դրա կանխավարկածն այդ է, որ վերջ, շինարարություն ենք սկսել, ինչ կուզենք կանենք, այդպես չի: Այդ շինարարություն իրականացնողը, նախագծողը պետք է միջավայրի մասին մտածի: Հիմա ենթադրենք այս շինարարությունը պետք է մեկ տարի տևի, այս մարդուն մեկ տարի պետք է ասենք՝ գնա Գյումրիից ուրիշ տեղ ապրի, հետո հետ կգաս: Այդ մեկ տարվա ընթացքում պարտավոր են նրա միջավայրն ապահովել: Հիմա մեր բոլոր շինարարական հրապարակների 90%-ը աղբանոց է: Երբ որ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքում կյանքը պետք է կանգնի»,- նշում է վարչապետը
Շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններն ամրագրվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ: Կառուցվող շինության մասին վկայող ցուցանակի առկայություն, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորում, սանիտարական վիճակի պահպանում, ինչպես նաև տարածքի սահմանազատում. սրանք են այն հիմնական պայմանները, որոնք պարտավոր են ապահովել կառուցապատողները:
«Երբ քննարկվում են կառուցապատման ծրագրերը՝ այդ ժամանակ քննարկվում է նաև կառուցապատվող օբյեկտի համար նախատեսված շինհրապարակի կազմակերպումը, որի համար նախագիծ է թողարկվում: Մենք կառուցապատողներին բազմիցս նախազգուշացնում ենք, որ իրենք այդ պարտականությունները պատշաճ կատարեն, որովհետև դրանք նաև մեր բնակչության անվտանգության հետ են կապված»,-Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը:
Չնայած նախազգուշացումներին՝ կան կառուցապատողներ, որոնք շարունակում են խախտել սահմանված նորմերն ու դրա հետևանքով հետիոտնի համար ապահովելով ոչ պատշաճ անցումներ կամ տարածքը սահմանազատում երկաթե ձողերով ու ժապավեններով:
«Ամենօրյա հսկողություն է իրականացվում, և կառուցապատողներին մենք նախազգուշացնում ենք, որ վերականգնեն շինհրապարակները և պատշաճ տեսքի բերեն: Երևանում այսօր ունենք մի քանի կառուցապատողներ, որոնք նախազգուշացվել են, ունենք կառուցապատողներ, որոնք վարչական տույժի են ենթարկվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- նշում է Ռուբեն Խոջայանը:
Մայրաքաղաքում խնդրահարույց են նաև տասնամյակներ շարունակ անավարտ մնացած շինհրապարակները: Դրանք ոչ միայն վերածվել են աղբավայրերի, այլև վտանգավոր են բնակիչների համար:
«Ունենք տնտեսվարողներ, որոնց անտարբերության արդյունքում առկա է հետևյալ խնդիրը, նաև ուզում եմ ընդգծել, որ պատշաճ չի լինի, որ համայնքի միջոցներով մենք այսօր այս աղբը հավաքենք մասնավոր տարածքից կամ թերի կատարված պատնեշները կառուցենք: Սա պատկանում է այս պահին «Արդշինինվեստբանկ» ընկերությանը, և, իմ կարծիքով, միջոցների խնդիր չունեն, որ այս վիճակն է: Կոչ եմ անում յուրաքանչյուր տնտեսվարողի, որ, իր շահերին զուգահեռ, նաև սոցիալական պատասխանատվություն ունենա, քանի որ միայն բոլորս միասին մեր պարտականություններն իրականացնելով կարող ենք կառուցել շատ ավելի լավ միջավայր»,- նշում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Խնդիրը կարգավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ըստ անհրաժեշտության կնախաձեռնի օրենսդրական փոփոխություններ: Կսահմանվեն իրավական այնպիսի կարգավորումներ, որոնց համաձայն և՛ կառուցապատողները, և՛ շինարարությանն առնչվող այլ սուբյեկտները կստանձնեն լիարժեք պատասխանատվություն՝ շինհրապարակները սահմանված կարգի համապատասխան կահավորելու, շրջակա այդ հատվածը մաքուր և անվտանգ պահելու, ինչպես նաև սահմանված ժամկետներում շինարարությունն սկսելու և ավարտելու համար:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01