8 ամսվա ընթացքում դեռևս կառավարությանը չի հաջողվում ամբողջական պատկեր ապահովել և բերել Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որը բիզնեսը սպասում է: Այս մասին մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հետհեղափոխական շրջանում քաղաքական հեղափոխությունից հետո կա սպասում, որպեսզի բիզնեսի այնպիսի սահմանադրություն ընդունվի, որը կխթանի ներդրումները և կսահմանի չփոփոխվող խաղի կանոններ: Ես չեմ ասում, որ անմիջապես հեղափոխությունից հետո պետք էր ներդրումներ մեծ ներհոսք ակնկալել: Բայց քանի դեռ մենք չունենք կայուն խաղի կանոններ, որը համոզում է ներդրողին, որ արդեն բյուրեղացված խաղի կանոններ են, առայժմ ես մի քիչ վերապահում ունեմ, որ մեծածավալ ներդրումներ գալու են:
Մի բան էլ ասեմ, որ մենք ամեն գնով պետք է փայփայենք ներդրումները, այսօրվա պետական կառավարման համակարգում առայժմ չեմ զգում ներդրողներին ներգրավելու և փայփայելու լիարժեք ցանկություն»,- նշեց պատգամավորը:
Միքայել Մելքումյանը շատ վտանգավոր է համարում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հայտարարությունները, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները հրատապ խնդիրների լուծման համար են և սպասվում է ՀՕ փոփոխությունների երկրորդ փուլը:
«Հայտարարում են՝ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունները արմատական լուծումներ չեն տալիս, խաղի կանոններին պետք է սպասենք հաջորդ փուլում: Չի կարելի, երբ դու այդպիսի հայտարարություն ես հնչեցնում, ներդրողը սպասելու է, մտածելու է՝ սպասենք երկրորդ փուլին, տեսնենք՝ ինչ են անում, բա եթե այս խաղի կանոնները չիմանամ, գամ, ներդրում անեմ և 2-րդ փուլում հարկային այնպիսի փոփոխություններ ընդունենք, որ ձեռնտու չլինի: Դրա համար տնտեսական քայլերը պետք է հասկանալի քաղաքական մեսիջներ պարունակեն»,- ասաց նա:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների ներկայիս փաթեթի հիմնական փոփոխությունը վերաբերում է եկամտահարկի համահարթ 23 տոկոսի մոդելին անցնելուն: Թեև ԲՀԿ-ն կողմ է պրոգրեսիվ հարկման մեխանիզմը պահպանելուն՝ մեծ եկամուտից, մեծ եկամտահարկ գանձելուն, բայց որպես ժամանակավոր լուծում դեմ չէ նաև համահարթին:
«Նախևառաջ, սա ժամանակավոր է, որովհետև դեռևս 5 տարի տարեկան կես տոկոսով եկամտահարկը նորից պետք է իջնի, որպեսզի շահութահարկը և եկամտահարկը հավասարվեն և աշխատավարձեր չթաքցվեն: Երբ որ դրանք հավասարվում են, գործատուի համար մեկ է դառնում, նա եկամտահարկի չափը կարող է ճիշտ ցույց տալ: Բայց սա ժամանակավոր է, որովհետև սոցիալական արդարության հիմքերը խարխլվում են ինչ-որ չափով»,- նկատեց պատգամավորը:
Միքայել Մելքումյանի ներկայացրած տվյալներով՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարող 640 հազար աշխատողներից մոտ 400 հազարը ամսական ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ:
«Այսինքն, այդ 400 հազարի չի վերաբերելու համահարթ եկամտահարկը: Եվս 135 հազարը ստանում են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ, նրանց էլ վերաբերելու է ամսական 2000-2500 դրամի չափով: Այնտեղ մնում է 100 հազար մարդ, որոնց վրա էական ազդեցություն կունենա: Որևէ մեկը դեմ չէ, որ եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, մի քիչ ավելի եկամուտ մնա նրան, բայց դա չպետք է լինի ցածր եկամուտների նկատմամբ անտարբեր լինելու հանգամանքով պայմանավորված: Այս ՀՕ-ն սոցիալական արդարության խնդիրն ակնառու չի կարգավորում»,- ասաց նա
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01