Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ներկա էին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո դել Մոնակոյին՝ նմանօրինակ նախաձեռնության միջոցով մեր երկու պետությունների և ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ այս ցուցահանդեսը մեզանում եզակի մշակութային իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը զանազան ձևաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը: Ուստի, ի դեմս Ձեզ, ողջունում եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում ձեր նախորդների երախտագործ ջանքը:
Աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող, և ուրեմն, միանգամայն օրինաչափ է, որ արդի մշակութային արեալում, այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ, մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում:
Նույն հոգևոր արմատից սնուցվող արժեհամակարգային ընդհանրություններով տոգորված, Կիլիկյան Հայաստանից մինչև Վենետիկ, մինչև ս. Ղազար կղզի, աշխարհիկ ու հոգևոր դասի բազմաթիվ նվիրական անուններ լայն իմաստով մշակութապես վեհացրել են հայ-իտալական հարաբերություններն այնքան հիմնավոր ու անտարակուսելի, որ այսօր այստեղ հավաքվածներիս թիկունքն զգալիորեն պինդ է և հուսալի:
Եվ հենց այս զգացումով է, որ դարձյալ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին վենետիկյան դպրոցի հանճարների կենսուրախությամբ ու գեղանկարչության հուզականությամբ լի անկրկնելի աշխատանքները մեր հանրությանը ներկայացնելու համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ստեղծագործություններին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01