Ս.թ. ապրիլի 15-17-ը Թեհրանում նախատեսվում է Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ հանդիպում՝ փորձագետների մակարդակով՝ նվիրված «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» տեխնիկական լուծումներին վերաբերող հարցերի քննարկմանը: Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։ Նրա խոսքով՝ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսվում է «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» համակարգող խորհրդի նիստը՝ 4 երկրների նախարարների տեղակալների մասնակցությամբ: Այդ հանդիպում-քննարկումների արդյունքները և ձևավորված առաջարկները կներկայացվեն ս.թ. հունիսի 16-18-ը Թեհրանում կայանալիք բարձր մակարդակով՝ նախարարակական հանդիպմանը, որից հետո կհստակեցվեն նախագծի իրագործման հետագա քայլերն ու աշխատանքները: Հարցին՝ հայկական կողմը հանդիպմանն ընդառաջ հստակ օրակարգ մշակե՞լ է, Ռիմա Եգանյանը պատասխանեց. «Այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը կներկայացնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային ինտեգրմանը և առևտրին ուղղված մշակված աշխատանքները, տեխնիկական լուծումներն ու ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիակական մի շարք այլ հարցեր, որոնք համահունչ են Հայաստանի՝ էնեգետիկայի բնագավառում վարած քաղաքականությանը»: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ: «Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում», - նշել էր նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01