Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, որը մոտ ապագայում փոխնակ մոր օգնությամբ 4-րդ երեխան կունենա, խոստովանել է, որ երեխային ցանկանում է հայկական անուն տալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա գեղեցկուհին ավելի վաղ չէր բացառել, որ երեխային կարող է անվանակոչել եղբոր և հանգուցյալ հոր պատվին՝ Ռոբերտ: Այնուհանդերձ աստղային հայուհին վստահ չէ, որ այդ անունը սազական կլինի իր երեք երեխաների անսովոր անունների (Նորթ, Սենտ, Չիկագո) հետ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Քարդաշյանը կարող է ընտրություն կատարել Հայաստանում նորածիններին տրվող ամենատարաված անունների շարքից՝ Դավիթ, Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ, Արման, Սամվել, Տիգրան և Արամ: Աղջիկների դեպքում այդ անունները հետևյալն են՝ Նարե, Միլենա, Մարիա, Մանե, Անի, Աննա, Անահիտ, Մարիամ, Էլեն և Մերի:
«Ավանդաբար հայերը նախապատվություն են տալիս նաև բիբլիական, հունական, լատինական և հրեական ծագմամբ անուններին, օրինակ՝ Աբրահամ, Հակոբ, Հովհաննես, Պետրոս, Պողոս, Մադլեն, Եղիսաբեթ և Թամար»,-գրում է բրիտանական պարբերականը:
Հիշեցնենք, որ Քարդաշյանի չորրորդ երեխան ծնվելու է մայիսին:




17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55