«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթն ԱԺ ամբիոնից օրակարգից դուրս հարց էր և վերաբերում էր ապրիլի 5-ին ԱԺ-ում տեղի ունեցած մարդու իրավունքների թեմայով խորհրդարանական լսումներին:
Պատգամավորն ասաց, որ տեղեկացել է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր անունն է տվել, թե գաղտագողի ելույթներ է ծրագրել:
Հիշեցնենք, որ լսումներին տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից, որի մասին հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախապես տեղյակ չէր եղել: Նա հայտարարել էր, որ օրակարգից դուրս հարց է բարձրացվել ԱԺ ամբիոնից, և այդ ելույթի համար նրան օգնել է ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Մարիա Կարապետյանն ասաց, որ անհերքելի է, որ լսումների համար ելույթների գրանցումը բաց է եղել, և հանձնաժողովի կողմից հրապարակվող համարներով ցանկացածը կարող էր ելույթներ հերթագրել, և ինքը որևէ ելույթ չի կազմակերպել և ՀԿ անդամների ելույթների հաստատմանը չի մասնակցել:
Պատգամավորը նշեց, որ հանձնաժողովի անդամներին ուղարկվել է նոր օրակարգ, որը առանց հանձնաժողովի համաձայնության հաստատել են: Նա ասաց, որ փոխված թեմատիկ օրակարգը ստացել է, որից հետո այցելել է հանձնաժողով և հորդորել, որ բոլոր ՀԿ-ներին ուղարկեն փոխված թեմատիկ օրակարգը: «Տիկին Զոհրաբյանը ստում է, թե ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգին առնչվող թեմաներ պետք է ունենան, սա սուտ է, քանի որ գրանցման պահին թեմաներ պարզապես չկային: ՀԿ-ներն առաջին անգամ թեմատիկ օրակարգը տեսել են այստեղ: Ավելին՝ հանձնաժողովը գրանցված ՀԿ-ների ցուցակը հրաժարվել է տալ, մինչև վերջնաժամկետը չավարտվի»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց, որ միայն մեկ ելույթ է ինքը ծրագրել, այն էլ իրենը: «Ես տիկին Զոհրաբյանին խնդել եմ, որ եզրափակիչ ելույթ տրամադրի ինձ, բայց քանի որ նա չգիտի առերեսվելը ճգնաժամային իրադրությունների հետ, կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց»,-ասաց նա և նշեց, որ ինքն այդ ելույթը կունենա հաջորդ լսումների ժամանակ:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15