ARM | RUS |

Աննա Հակոբյանը ներկա է եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին

09.04.19 | 11:37

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 7-ին ներկա է գտնվել ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:

Միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավարներ: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ և ԱՄՆ օրհներգերով և ԱՄՆ հայ համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Արմեն Բայբուրդյանը ներկաների համար ընթերցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Վահագն Մելիքյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձները: Տիկին Հակոբյանը շեշտել է, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված դիվանագետների համար:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի միջոցառմանը ամբողջությամբ:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ,

Միացյալ Նահանգների արևմտյան ափի հայ համայնքի մեծարգո՛ հոգևոր առաջնորդներ,

Այսօրվա միջոցառման հյուրընկալ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, հարգելի՛ պարոն Բայբուրդյան,

Պարոն ԱԳՆ գլխավոր քարտուղար,

ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան,

Նահանգային, շրջանային և քաղաքային մարմինների հարգարժա՛ն պաշտոնյաներ,

Հայկական կուսակցությունների և կազմակերպությունների սիրելի՛ ղեկավարներ,

Գլխավոր հյուպատոսության 25-ամյակի կազմակերպական կոմիտեի անդամներ և միջոցառման հանդիսավար,

Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ինձ համար թե՛ պատիվ է, թե՛ հաճելի և թե՛ զգացական առումով շատ հուզիչ՝ ներկա գտնվել այս գեղեցիկ միջոցառմանը՝ նվիրված Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին:

Եկեք միասին մի փոքր հետ շրջենք մեր նորանկախ պատմության էջերը ու մտաբերենք սոցիալ-տնտեսական այն ծանրագույն իրավիճակը, որի պայմաններում, Արցախյան պատերազմից անմիջապես հետո հիմնադրվեց Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։ Սա ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը հատկացնում է Կալիֆորնիայի հետ հարաբերություններին. մի նահանգի, որ ապաստանել է ձեզ, սիրելի հայրենակիցներ և ապրելու ու արարելու անսպառ հնարավորություն ստեղծել: Սա ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Հայաստանի Հանրապետությունը տալիս է ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ, Կալիֆորնիայի ստվար ու ծաղկուն համայնքին։

Սիրով եմ փաստում, որ հյուպատոսությունը դարձել է հայրենիքի հետ կապող փոքրիկ, բայց ամուր ու հաստատուն կամուրջ, հարազատ օջախ ինչպես մեր սիրելի համայնքի, այնպես էլ հյուպատոսության անձնակազմի, Հայաստանից գործուղված մեր դիվանագետների համար:

Հարգարժա´ն հյուրեր, տիկնա´յք և պարոնա´յք,

Ամեն անգամ Հայաստանում հպարտությամբ և ուրախությամբ ենք լցվում, զգալով, թե որքան հաղորդակից եք ու որքան սրտացավ Հայրենիքում կատարված յուրաքանչյուր իրադարձության նկատմամբ, որքան հաղորդակից եք մեր բոլոր համազգային խնդիրներին։

Անգերագնահատելի էր ձեր բոլորի հոգատարությունն ու զորակցությունը ապրիլյան պատերազմի օրերին, ինչպես նաև ձեր պատրաստակամությունը՝ անհրաժեշտ պահին նաև հայրենիքի թիկունքին ֆիզիկապես կանգնելու։

Նույնքան թանկ էր մեզ համար ձեր աջակցությունն ու նվիրվածությունը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը: Իսկապես, արժևորում ենք ձեր համերաշխությունը սիրո և հանդուրժողականության մթնոլորտում իրականացված ու մեր բոլորի կողմից երկար սպասված հեղափոխությանը։ Դրա հաջողությունը նաև մեր կուռ միասնության արդյունքն է:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի մեր սիրելի համայնքին այն բարոյական աջակցության համար, որ մենք զգացել և ստացել ենք հեղափոխության շրջանում, դրան նախորդող և հաջորդող օրերին: Դա, հիրավի, լրջագույն ազդակ էր, որ մենք միայնակ չենք մեր պայքարում՝ հանուն մեր երեխաների ապագայի, հանուն մեր Նոր Հայաստանի: Հայաստան, որտեղ այլևս տեղ չունեն անարդարությունները, օրենքի չարաշահումները, մեր հանրային կյանքն արատավորող զազրելի երևույթները:

Ուրախ եմ արձանագրել, որ հեղափոխությունն արդեն իսկ տալիս է իր պտուղները։ Ինձ համար անչափ հուզիչ է, պարոն Բայբուրդյան, որ այսօր հենց Դուք եք ինձ հյուրընկալում այստեղ։ Դուք գերադասեցիք կանգնել արդարության կողքին և համերաշխություն հայտնեցիք մեր ժողովրդին՝ դրանով իսկ թանկ գին վճարելով ձեր ընտրության համար: Վաղ թե ուշ արդարությունը վերականգնվում է։ Ահավասիկ, Դուք այսօր այստեղ եք և ղեկավարում եք մեր ամենակարևոր դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը: Արդարությունը վերականգնվել է նաև նմանատիպ այլ դեպքերում։

Շատ ուրախալի է իմանալ նաև, թե որքան է այսօր մեծացել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի ծավալը փոփոխությունների արդյունքում. կարծում եմ, որ հեղափոխությունից հետո Հայաստանի գրավչության ուժն է կտրուկ մեծացել:

Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ում ծնված, մեծացած, ուսում ստացած երեխաների, պատանիների ծնողները հենց Հայաստանն են դիտում այն լավագույն վայրը զավակների ամառային հանգստի, ուսումնական կամ գործարար ծրագրերի համար:

Սիրելի´ հայրենակիցներ,

Ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ հեղափոխությունը մեծ ազդեցություն ունեցավ առաջին հերթին մտածելակերպի փոփոխության և կարծրատիպերի հաղթահարման գործում: Մասնավորապես՝ խոսքս վերաբերում է մեր հասարակությունում կանանց դերակատարության և ներգրավվածության շեշտակի բարձրացմանը: Ուղղակի ապշեցնող էր հեղափոխությանը մեր կանանց մասնակցելու վճռականությունն ու հաստատակամությունը, մեծ պատրաստակամությունն ու նվիրվածությունը՝ հեղափոխությանը հաղորդելով անսպառ ուժ ու էներգիա, դառնալով դրա ոգին և կոտրելով իրենց մասին ավանդական բոլոր պատկերացումները: Հուսով եմ, որ այսուհետ կանայք ավելի մեծ դերակատարություն և պատասխանատվություն կստանձնեն մեր հայրենիքի շենացման գործում` բացարձակապես չնսեմացնելով ընտանիքի դերը կնոջ կյանքում։ Ես ինքս փորձում եմ իմ գործունեությամբ օրինակ ծառայել՝ չնայած չորս երեխաների մայր եմ և ունեմ բազում պարտականություններ ընտանիքում։

Այնքան հարցեր ու թեմաներ կան, որ կցանկանայի արծարծել և խոսել ձեզ հետ, սակայն հասկանալով նաև ժամանակի սղությունը, ցանկանում եմ մի փոքր անդրադառնալ իմ գործունեությանը և հակիրճ ներկայացնել «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների առաքելությունն ու նպատակները:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի նպաստել Հայաստանում այնպիսի հասարակության և միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ կունենա զարգանալու և իր, իր ընտանիքի ու համայնքի բարեկեցությանը հետամուտ լինելու հնարավորություն։ Հիմնադրամի նպատակը սոցիալական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրականացումն է, որոնք մեր պետության զարգացման գործում միտված են ունենալու երկարաժամկետ ազդեցություն: Այս համատեքստում առանձնակի տեղ է հատկացվում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ օժանդակելով մեր երիտասարդներին սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում, և ստացված գիտելիքն ու փորձը ներդնելու մեր երկրի զարգացման և առաջխաղացման գործում: Աղքատության հաղթահարմանն ուղղված մեր ծրագրերը միտված են անապահով ընտանիքներին դուրս բերել աղքատության ճիրաններից և հնարավորություն տալ սեփական ուժերով հոգալ ընտանիքի բարեկեցությունը։

Այսօր, աշխարհը սրընթաց կերպով սլանում է առաջ, և մենք այլևս հապաղելու, ժամանակի լաբիրինթոսում խճճվելու իրավունքը չունենք: Մեր քայլերը պետք է լինեն նպատակային, արդյունավետ և երկարաժամկետ ազդեցությանը միտված։

Ինչ վերաբերում է «Սիթի օֆ սմայլ» կամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, ապա դրա առաքելությունն է օգնել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող երեխաներին և երիտասարդներին, լինել նրանց կողքին՝ աջակցելով նրանց ու նրանց ընտանիքներին արժանապատվորեն անցնել քաղցկեղը հաղթահարելու դժվարին ճանապարհը։

Մեծարգո հյուրեր, սիրելի տիկնայք ու պարոնայք,

Պատահական չէր, որ մեր հեղափոխության շարժիչը «քա´յլ արա» կարգախոսն էր: Օգտվելով ինձ ընձեռնված այս առիթից՝ խնդրում և կոչ եմ անում ձեզ բոլորիդ կատարել «ձե´ր քայլը»՝ Հայրենիքին նաև մեր ծրագրերի միջոցով աջակցելու գործում: Սա բարի և արդար գործ է ու արժանի ներդրում է, որի արդյունքները, վստահեցնում եմ, տեսանելի կլինի մոտակա ապագայում:

Եզրափակելով ելույթս՝ կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս Հայաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակի առթիվ: Ուրախ եմ տեսնել, որ այն, իրոք, հարազատ վայր է դարձել մեր համայնքի, ձեզանից յուրաքանչյուրի համար: Շարունակեք սիրել ու փայփայել մայր հայրենիքի փոքրիկ հողակտորը այս երկրում, ինչպես որ պարտավորվել ենք փայփայել ու ծաղկեցնել հայրենիքի ամեն թիզ հողը՝ հանուն մեր սերունդների բարեկեցիկ ապագայի, հանուն մեր երազանքների երկրի, հանուն մեր տաղանդաշատ ժողովրդի առաջընթացի ու բարեկեցության:

Հայկական ինքնության, հող ու ջրի և հայրենակիցների սիրո հազարավոր կապերի վրա խարսխված՝ Նոր և վերածնունդ ապրող Հայաստանը մեծագույն սիրով և խանդավառությամբ է սպասում ձեզ բոլորիդ և ձեզանից յուրաքանչյուրին:

Շնորհակալ եմ ջերմ հյուրընկալության համար և ակնկալում եմ շուտով հանդիպել ձեզ հետ Հայաստանում»:


Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

10:06

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ...

00:00

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

00:00

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47