ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի շրջանակում ձևավորված համագործակցությունը, ընդգծելով Պարենի համաշխարհային ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ջանքերը: Բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում ակտիվ և գործնական աջակցության հարցում, ԿԳ նախարարը շեշտել է, որ նոր իշխանությունները մեծ կարևորություն են տալիս հասարակագիտական առարկաների դասավանդմանը, մասնավորապես՝ քաղաքացիական կրթության տեսանկյունից: «Քաղաքացիական կրթությունն ավանդաբար թույլ է եղել Հայաստանում, չնայած որ այն երկրի անկախության կարևոր գրավականն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը և վստահություն հայտնել, որ այս ուղղությամբ փոխգործակցությունը լուրջ արդյունքներ կարձանագրի:
Քաղաքացիական կրթության ապահովման գործում ԿԳ նախարարը կարևորել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության բոլոր աստիճաններում` հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում առաջիկա տարիներին լուրջ առաջընթաց է գրանցվելու:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի կրթական համակարգին գործնական աջակցություն ցուցաբերելու հարցում: Ներկայացնելով համագործակցության ուղղությունները՝ նա կարևորել է էկոլոգիական կրթության ներդրման, տեղեկատվական տեխնոլոգիանների ուղղությամբ, ՄԿՈւ ոլորտում մասնագիտությունների, գյուղական համայնքներում հմտությունների ու կարողությունների զարգացման ուղղությամբ նախանշվող ծրագրերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ մի շարք այլ հարցեր:
11:21
11:03
10:50
10:34
10:15
10:00
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03