Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով (պատգամավորների ընդհանուր թիվը 432 է) հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarezգործակալությունը՝ հղում անելով բարերար և հասարակական գործիչ Ալեքքո Պեզիքյանին:
«Քիչ առաջ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն»,-գրված է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Բանաձևն ընդունվել է 382 կողմ, ոչ մի դեմ և 43 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք, որ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանոթյան հարցն օրակարգում ներառելու միաձայն առաջարկով էր հանդես եկել նախօրեին: Նշվում է, որ նպատակը «Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելը և դրա միջազգային ճանաչմանը հասնելն» է:
«1973 թ. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 1915-17 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած և 1.5 մլն հայերի կյանքը խլած դեպքերը ընդունել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Բացի այդ` Եվրոպայի խորհրդարանը, 1987 թվականի որոշմամբ, 1915-17 թթ. դեպքերը ճանաչել է որպես ցեղասպանություն: Նմանատիպ որոշմամբ՝ 2015 թ. բոլոր անդամ երկրներին կոչ էր արվել ճանաչել այն», - նշված է տեքստում:
Հիշեցնենք, որ Իտալիան 2000 թ. Ներկայացուցիչների պալատի մակարդակով սահմանափակ որոշում էր ընդունել, որում նշված էր. «Հղում անելով Եվրախորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կոչերին, տարածաշրջանում տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև տարատեսակ տարաձայնությունները կանխարգելելու համար սահմանափակ դիրքորոշում է ընդունել»:
Նշենք, որ օրեր առաջ Իտալիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Թուրքիային մեղադրել էր մարդու իրավունքների խախտման, Կիպրոսի մի մասը բռնազավթելու, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մեջ և կոչ արել թույլ չտալ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին:
Պատգամավորների պալատի այս որոշումը հարուցել էր Թուրքիայի զայրույթը, որի պատճառով Իտալիայի դեսպանին կանչել էին ԱԳՆ:
Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձև, որով խորհրդարանի անդամները զորակցություն և աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Լացիո մարզի խորհրդարանը Իտալիայի 136-րդ խորհրդարանն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
17:51 23.10.25
10:03 23.10.25
14:09 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02