Կառավարության նիստից հետո լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցի մասին, որին վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատման դիմում գրել:
Նա նշեց, որ ապրիլի 9-ի վաղ առավոտից վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելել տարբեր տեղեր և ամբողջ այցելության ընթացքի մասին վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը: «Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով ինչ-որ սենսացիա է պարունակում»,- ասաց Անանյանը և հավելեց, որ մարդկային ճակատագրի հարց չկա այդտեղ:
«Այն ինչ-որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Նաև ավտոմաքսատան պետն է դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»,- ասաց Անանյանը:
Հարցին՝ ո՞վ էր ի վերջո պատասխանատու, որ դրոշն այդ վիճակում էր, ՊԵԿ նախագահն ասաց, որ պատասխանատուն ինքն է: «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար, եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»,- նշեց Դավիթ Անանյանը:
Նա հավելեց, որ բավարարել է աշխատակցի դիմումը, որը աշխատակցի ընտրությունն էր: «Մաքսատան պետի դիմումը գրվել է և ես բավարարելու եմ, նրա անունը Միրզոյան Հայկ է: Ինքն է ազատման դիմում ներկայացնելու ցանկություն հայտնել, ես հարգում եմ իր որոշումը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցելելու ժամանակ դրոշը պատին հենած լինելու պատճառով հրահանգել էր, որ այդ սենյակի աշխատակիցները ազատման դիմում գրեն:
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02