 
            «Հրապարակ» թերթը գրում է. «Դուք Ձեր մի արտահայտությամբ աղմուկ առաջացրիք` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամլո խոսնակի` ՀՀԿ-ական լինելու հետ կապված, ինչպես ընդունված է հիմա ասել` «նա նույնպես մարդ է, չէ՞», չե՞ք վերանայել Ձեր մոտեցումը՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանին։ «Տեսեք` ինձ համար արժեքային խնդիրը շատ հստակ է. կուսակցական, կոնկրետ դեպքում՝ մամլո խոսնակի ՀՀԿ-ական լինելը, այդ գաղափարախոսությունը կիսելը չի կարող չանդրադառնալ աշխատանքի որակի վրա»:
Մամլո խոսնակն այլևս ՀՀԿ-ական չէր, և հետո` Ձեզ էլ կասեն` «սորոսական» եք, որովհետև Ձեր` «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գրանտներ է ստացել, կընդունե՞ք այդ մոտեցումը։ «Ես երբեք գաղափարների չեմ ծառայել, ես իրականացրել եմ ծրագիր, որի նպատակը ժողովրդավար Հայաստան կառուցելն էր»:

Ի դեպ, տեղեկատվություն կա, որ Դուք, Ձեր ամուսինը բավականին մոտ եք եղել ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Բավականաչափ չենք եղել, պարզապես Կարեն Կարապետյանը գնահատել է իմ նկարիչ ամուսնու աշխատանքները»:
Եվ քանիցս ՀՀԿ-ական կառավարությունը գնել է նրա աշխատանքները` սոլիդ գումարով, ու նվեր է տարել` արտասահմանյան այցերի ժամանակ․ հիմա Ձեզ կարո՞ղ ենք ասել նախկին «թալանչիների» հետ կապված մարդ։ «Դե` չէ, պարզապես աշխատանքը՝ որպես արվեստի գործ, գնահատվել և գնվել է»:

Փաստորեն, երբ Ձեզ է վերաբերում, արվեստ է, երբ այլոց` «անտիարվեստ»։ «Գիտես, երբ ամուսինս սկսել է աշխատել Կարեն Կարապետյանենց տանը, այն ժամանակ Կարեն Կարապետյանը «Գազպրոմի» ղեկավարն էր, ՀՀԿ-ական չէր»: Ներողություն, բայց ի՞նչ էր անում Ձեր ամուսինը նրանց տանը։ «Դիզայն, նկարում էր»: Ֆրեզկա՞։ «Այո, կուզե՞ք ցույց տամ»: Ցույց է տալիս՝ հիասքանչ է, հիմա ինչպե՞ս են հարաբերությունները Կարեն Կարապետյանի հետ։ «Չկան հարաբերություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42