Հայկական կողմը նախատեսում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության ծրագիրը հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը ներկայացնել արդեն մայիսի 17-ին: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս օրերին մասնակցում է Վաշինգտոնում անցնող Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա գարնանային համաժողովին: Փոխվարչապետի խոսքով, թե Համաշխարհային բանկի եւ թե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունը Հայաստանը զարգացնում է այն ծավալով, որը տեղավորվում է կառավարության ծրագրի մեջ. «Մենք ունենք հաստատված կառավարության ծրագիր, ունենք բարեփոխումների ծրագրեր եւ ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի մասնակցության ձեւը, չափը եւ ժամանակահատվածն ըստ էության դրանց շուրջ են լինելու»: Գրիգորյանի խոսքով, Համաշխարհային բանկի հետ Հայաստանը համագործակցելու է մարդկային կապիտալի զարգացման եւ արտահանման աճի ոլորտներում, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությունն ընթանալու է հարկային վարչարարության եւ ներդրումների աճի շուրջ: Իր հերթին, Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Ջիհադ Ազուրը հիշեցրել է բարեփոխումների շարունակական բնույթն ապահովելու անհրաժեշտությունը. «Հայաստանի համար շատ կարեւոր է շարունակել բարեփոխումները, զարգացնել կառավարումը, բարելավել բիզնես ոլորտը, պահպանել ամուր մակրոտնտեսական կայունություն: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում այս տարի տնտեսական աճը 4.6 տոկոս է կազմելու, իսկ 2020 թվականին՝ 4.5 տոկոս, որը փոքր ինչ ցածր է 2018 թվականից, սակայն, իրականում շատ դրական աճ է»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01