Ոստիկանության Թումանյանի բաժնում սպանության դեպք է գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 44-ամյա տղամարդուն ոչ միայն դանակով սպանել էին, այլև հետքերը թաքցնելու համար բենզինով այրել: Այս ամենը պարզվել է հետո: Իսկ մինչ այդ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 16.30-ին, եղբայրը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Անհետ կորածի վերաբերյալ կողմնորոշումներ ուղարկվել են ոստիկանության բոլոր ստորաբաժնումներին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր ու Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողները ձեռնարկել են համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հայտնի էին կորած տղամարդու արտաքին տվյալները, «Մերսեդեսի» գույնն ու համարանիշը: Համապատասխան ցուցումներ են տրվել տարածքային բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին և համայնքային ոստիկաններին:
Համալիր որոնողական աշխատանքների շնորհիվ ապրիլի 7-ին, Աքորի բնակավայրի սկզբնամասում իրավապահները հայտնաբերել են Սարդարյանի «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ այն վարում է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Կիրակոսյանը:
Մեքենայում կային արյան հետքեր: Սպանություն կատարելու կասկածանքնով Կիրակոսյանը «Մերսեդեսով» հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ էլ խոստովանել է կատարածը:
Ըստ նախնական տվյալների` ապրիլի 4-ին Կամո Կիրակոսյանը Երևանում նստել էր Արսեն Սարդարյանի «Մերսեդես» տաքսին և պատվիրել, որ տանի Վանաձոր: Ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճել էին իրար հետ, այդ ընթացքում Կիրակոսյանը Սարդարյանի ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածել էր նրա գլխին և սպանել:
Իսկ թե ինչ էր արել մարմինը` քննչական փորձարարության ժամանակ անձամբ ցույց է տվել:
Սպանությունից հետո նա դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել էր Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք: Գիշերով, գետի մոտ, աղբյուրից ոչ հեռու, բենզինով այրել էր, կիսայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանք, ծածկել հողով ու չորացած տերևներով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կամո Կիրակոսյանը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը օբյեկտիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01