«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը ներկայացրեց ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԼՀԿ խմբակցության առաջարկները:
Ըստ նրա՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ունենալ 14 նախարարություն, այդ թվում՝ Ազգային անվտանգության, իսկ ԱԻՆ-ը և Ոստիկանությունը միավորել՝ ստեղծելով ՀՀ ներքին գործերի նախարարություն:
Բացի այդ ԼՀԿ-ն առաջարկում է պահպանել երեք փոխվարչապետերի հաստիքները՝ նրանցից մեկին վերապահելով Սփյուռքի և հայրենադարձության հարցերով զբաղվելու գործառույթը:
Մարուքյանն ասաց, որ փոխվարչապետի պաշտոնը Սփյուռքի հետ հարցերի ավելի բարձր մակարդակ է ենթադրում, քան վարչապետին ենթակա սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոնը:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը վարչապետին ենթակա առանձին մարմիններ լինելու փոխարեն պետք է նախարարություններ դառնան, որպեսզի հաշվետու լինեն խորհրդարանին. «Դրանք պետք է ունենան իրենց քաղաքական ղեկավարները»:
ԼՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ այն տարբերակն, ինչ իշխանությունն է բերել, ըստ որի պետք է 12 նախարարություններ լինեն, նույնիսկ ընդունվելու դեպքում երկար չի աշխատելու: «Հետո փոխելու եք, ուշ է լինելու»,-ասաց նա և շեշտեց՝ իրենք պատրաստ են կառավարության հետ քննարկման ։
«Այս տարբերակով նաև վարչապետն իր խոտումը կկատարի, երկիրը չի լինի սուպերվարչապետական, այլ կլինի ինչպես սահմանադրությամբ է՝ խորհրդարանական, զարգացում կլինի, կրճատումները քիչ կլինեն»,-ասաց նա և հավելեց, որ նախարարությունների կրճատումների մասով հիմնավորումներ չեն ստացել։
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ արձագանքեց, որ բացառապես կառավարությանն է վերաբերում կառուցվածք ներկայացնելու հարցը, ինչը և արվել է։ «Կառավարությունն այսպես է գտել»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ն և Ոստիկանությունը նախարարություններ դարձնելուն՝ Զեյնալյանն ասաց, որ այդ կառույցները կարող են նաև նախարարություններ լինել, մինչդեռ իրենց կարծիքով՝ սրանք ծառայություններ են։
«Քաղաքականություն իրականացնող մարմիններ են: Քաղաքականությունները կմշակվեն կառավարության կողմից և կիրակացվեն ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից»,-ասաց նա։
Զեյնալյանն անդրադարձավ նաև այդ կառույցների՝ ԱԺ վերահսկողությունից դուրս մնալու խնդրին, նշեց, որ չկա մի ոլորտ, որը դուրս է ԱԺ վերահսկողությունից:
«Ես ողջունում եմ ալտերնատիվ ծրագիր ներկայացնելու ԼՀԿ-ի քայլը: Դա հնարավորություն է տալիս սեփական փորձի և սխալի վրա կառուցվածք ձևավորել, գուցե որևէ ժամանակ հետո սա կլինի որևէ կառավարության կամ ԼՀԿ-ի կառավարության կառուցվածքը, բայց այս պահին մենք կառավարության այս կառուցվածքն ենք ներկայացել»,-ասաց նա։
Ի դեպ, նախարարը հավելեց, թե կա նախագիծ, որ նախարարությունների թիվը հասցվի 7-ի, այսինքն՝ էլի կրճատումներ լինեն։
ԼՀԿ-ի կողմից ներկայացված 8 առաջարկների փաթեթին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց։ Մինչ այդ Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց նախարար Զեյնալյանը, ով ասաց, որ որևէ առաջարկություն չի ընդունվել։ ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, հայտարարելով, որ հարցը խմբակցությունում չի քննարկվել։ Կառավարության կողմից ներկայացված նախագծին Պետաիրավական հանձնաժողովը կողմ քվեարկեց՝ 8 կողմ, 4 դեմ համամասնությամբ։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44