#sutNikol նախաձեռնության անդամներն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեցին, որ դրամահավաք-մրցույթ են կազմակերպում, և նրանք, ովքեր Նիկոլի ստերը կներկայացնեն արվեստի գործերով՝ հաղթելով կստանան շուրջ հազար դոլար գումար:
Նախաձեռնության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը համոզմունք հայտնեց, որ անցած տարի տեղի ունեցածը ակադեմիական իմաստով ոչ մի աղերս չունի հեղափոխության հետ: «Մեր խնդիրը այն է, որ մենք վերհանենք այն մեծ ստերը, որի վրա կառուցվեց հեղաշրջումը: Հասարակությունը պետք է սովորի լսել ճշմարտությունը, քննադատական մոտեցումներ ցուցաբերի»,-ասաց նա:
Նա նշեց, որ #sutNikol ակցիան սկսել են խորհրդանշական՝ ապրիլի մեկին, և ցանկանում են կոտրել այն թեզը, թե Նիկոլը լավն է, իսկ իր թիմը՝ վատը: «Ինչպիսին ղեկավարն է, այնպիսին էլ համակարգն է, որին նա ղեկավարում է. մենք կոտրում ենք այդ տաբուն: Այդ մարդն այնքան բացահայտ ստեր է ասել, որ հնարավոր չէ կատարել որևէ երկրում: Մենք ուզում ենք սատարել այն արվեստի գործիչներին, ովքեր բացահայտված ստերը որպես արվեստի գործ կներկայացնեն»,-ասաց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ փորձել է նաև վերհանել այն խոստումները, որոնք սուտ չեն եկել և դրանցից մեկը այն է, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է պաշտոնից և որ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: «Մնացած խոստումներն անկատարելի են»,-ասաց նա:
Խմբի անդամ Նարեկ Սամսոնյանի գնահատմամբ՝ մեր իշխանությունների առանցքը սուտն է:
«Մենք որոշեցինք հայտարարել մրցույթ-դրամահավաք, և մինչև ամսի 26-ը հայտերը կընդունենք, այնուհետ կատարելու ենք հրապարակային միջոցառում, որտեղ այդ մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքները»,-ասաց նա:
Արթուր Դանիելյանը նշեց, որ շուտով կհրապարակեն հաշվեհամար և ցանկացողները կարող են փոխանցումներ անել. ամեն ինչ լինելու է բաց և թափանցիկ: Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցածը ամենևին էլ հեղափոխություն չէր:
Նարեկ Սամսոնյանը գտնում է, որ վարչապետի ամենամեծ ստերից մեկն այն է, որ քառօրյա պատերազմը եղել է պայմանավորվածությամբ: «Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքը սուտն է, բացարձակ սուտը, երբեմն նաև՝ լկտի սուտը: Այդ մարդը ստի և կեղծիքի մարմնավորումն է, մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոսի հետ»,-ասաց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանը հարց բարձրացրեց, թե ի՞նչ տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ եթե հիմա ընտրություն լինի, ավելի շատ ձայն կստանա: «Եթե համեմատում ենք անցած տարվա և այս տարվա հետ, այլ համամասնություն ենք տեսնում»,-ասաց նա:
Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին: «Ուժային կառույցներում կան լուրջ դժգոհություններ: Ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը 20 տոկոսը կարող է հաղթահարել»,-ասաց նա:
Տեր-Նակալյանը պարզաբանեց նաև, թե ինչու էին իրենց հրավիրել ոստիկանություն և ասաց, որ եթե «Հանրային սեփականության ոչ նպատակային օգտագործման մասին» հոդվածը կիրառվի իրենց նկատմամբ, դա անհամաչափ է լինելու: Վերջում նա հարց բարձրացրեց՝ նախկինում Կաթողիկոսի կամ Սերժ Սարգսյանի վերաբերյալ գրառումների համար պատժվածներ կա՞ն:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01