ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ընտրության համար նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ներկայացված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում կարող է վերականգնել արդարադատության հանդեպ բնակչության խաթարված հավատն ու վստահությունը: Նա ցանկանում է իր հնարավոր ընտրությամբ ցույց տալ, որ ԱԺ-ն ՍԴ-ի դատավոր է ընտրում բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածության և քաղաքական չեզոքության չափանիշով: Հովհաննիսյանն այս մասին խոսեց ԱԺ լիագումար նիստում ՍԴ-ի դատավորի ընտրության հարցի քննարկմանը: «Երբ դիմեցի ՀՀ նախագահին իմ թեկնածությունը նույնպես ընդունելու այդ ընտրություններում և նույն օրը այդ մասին հայտնեցի «Ֆեյսբուք»-ի իմ էջում, եղան շատ մարդիկ, ովքեր ասացին, թե իմ դիմումն անիմաստ է, և ես շանս չունեմ, քանի որ ՀՀ-ում ամեն ինչ արդեն կանխորոշված է: Նրանց բնորոշմամբ` իմ դիմումն ավելին չէր, քան ինքնախաբեություն: Ես համամիտ չեմ այս տեսակետին: ՀՀ նախագահն իր որոշմամբ ցույց տվեց, որ նրանք սխալվում էին իրենց գնահատականում, և այս փուլում ուզում եմ ձեզ հետ ցույց տալ, որ ՀՀ խորհրդարանը ՍԴ-ի և նրա դատավորների հանդեպ այնքան հարգանք ունի, որ ՍԴ-ի դատավոր է ընտրում բացառապես բարձր մասնագիտական պատրաստվածության և քաղաքական չեզոքության չափանիշով: Ուզում եմ, որ միասին մեր քաղաքացիներին ցույց տալ, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում հնարավոր է դառնալ ՍԴ-ի դատավոր` ուղղակի Բեռլինից ՀՀ նախագահին մի էլեկտրոնային նամակ գրելու միջոցով»,-ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց` ուզում է, որ դիմումն անիմաստ համարող մարդիկ տեսնեն, որ սխալվել են իրենց հաշվարկներում ու վերականգնեն իրենց հավատն այն բանի հանդեպ, որ հիմա ապրում են բոլորովին այլ երկրում, քան պատկերացնում են: Թեկնածուի կարծիքով` դատավորի անձին ներկայացվող կարևորագույն պահանջը ենթադրում է, որ դատավորն իր էությամբ պետք է լինի անկախ ու համարձակ մարդ, որը կարող է արհամարհել ցանկացած ճնշում իր նկատմամբ ու կայացնել օբյեկտիվ որոշում: Հովհաննիսյանը դատավորի անձին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը համարեց նրա քաղաքական չեզոքությունը: Նա վստահեցրեց, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չի եղել, երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և մտադիր էլ չէ, որևէ կուսակցության հետ կապ չի ունեցել: «Ես կարող եմ ու պատրաստ եմ օգնել մեր երկրին` հայկական իրավունքը զարգացնելու և արդարատության հանդեպ բնակչության խաթարված հավատն ու վստահությունը վերականգնելու հարցում»,-նշեց Հովհաննիսյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01