Սահամանադրական դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանին չի զարմացնում այն, որ խորհրդարանն իրեն դեմ քվեարկեց։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ հնչած հարցերից ու ելույթներից իր համար պարզ դարձավ, որ խորհրդարանի մեծամասնությունը դեմ է լինելու իր թեկնածությանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է, որ նրա՝ «Մարտի 1»-ի հետ կապված հարցին տրված պատասխանը նման արդյունքի պատճառ դարձավ, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չգիտեմ, բայց հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, որը 10 տարուց ավել այս պետության մեջ չի լուծվում, որը քննում են իրավապահ մարմինները, ինձ թվում է՝ այդքան էլ լուրջ չէ։
Նաև մի քանի անգամ շեշտեցի, որ Սահմանադրական դատարանի դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում, Սահմանադրական դատարանն էլ քաղաքական մարմին չէ։ Հետևաբար, ինձանից քաղաքական գնահատական ակնկալելը ճիշտ չէր»։
Հովհաննիսյանը նշեց, որ ինքը չգիտի խորհրդարանի՝ իրեն դեմ քվեարկելու պատճառները, բայց վստահեցրեց՝ խնդիրն այն չէ, որ ինքը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Նրա խոսքով՝ ինքը բոլոր փաստաթղթերը ներկայացրել է ու բավարարում է բոլոր նախապայմանները։
«Պարոն Բաղդասարյանը, ով ամենից շատ էր քննարկում մասնագիտական փորձառության հարցը, հենց ինքն իր ձեռքով ընդմիջման ժամանակ հաշվեց ու ստացավ իր ուզած թիվը, այսինքն՝ 15 տարուց ավել, բայց, միևնույն է, հայտարարեց, որ չի բավարարում։ Կարող եմ ասել, որ խնդիրը, որ այդքան բարձրացվեց ու քննարկվեց, արհեստական ու անհիմն էր»,- շարունակեց Գոռ Հովհաննիսյանը։
Հարցին՝ Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ քաղաքական մեծամասնությունն իր նախընտրած թեկնածուն ունի, որը Վահե Գրիգորյան է, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը մամուլում կարդացել է, որ նման բան կարող է լինել։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն Սահմանադրական դատարանի դատավոր էր ընտրում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն ԱԺ-ն չհաստատեց նրա թեկնածությունը՝ 24 կող, 75 դեմ հարաբերակցությամբ։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01