«Ներկայացված օպտիմալացմանը որևէ հիմնավոր պատճառ չբերվեց՝ բացի ինտուիցիայից»,- «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։ Նրա խոսքով՝ օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային. «Ես չեմ ուզում կասկածի տակ դնել կառավարության կամ առանձին անդամների ինտուիցիան, բայց հատկապես այս դեպքում, երբ գործ ունենք մարդկային ճակատագրերի, քաղաքացիների հետ, որոնց մի մասը գործազուրկ է, մյուսն էլ այս օպտիմալացման հետևանքով գործազուրկ կդառնա, ես անգամ Վանգայի ինտուիցիայի վրա հույս չէի դնի»։ Զոհրաբյանն ասաց, որ բոլոր խաչաձև հարցերին, թե որքան գումար է խնայվելու օպտիմալացման արդյունքում, գոնե մոտավոր թվեր չասվեց։ «Ասում ենք՝ ի՞նչ է լինելու գործազուրկ դարձող հպարտ քաղաքացիների հետ, ասում են՝ մնալու են ռեզերվում։ Այսինքն նստելու են պահեստայինի նստարանին, ես էլ, դուք էլ չեք կասկածում, որ նստելու են հավերժ»,- ասաց պատգամավորը։ Պատգամավորը հատկապես մտահոգություն հայտնեց մշակույթի նախարարության տարալուծման հետ կապված։ «Եթե Հայաստանն այսօր ունի եզակի մրցունակ բրենդ համաշխարհային շուկայում, ապա դա մեր մշակույթն է։ Եթե նախկին որոշ նախարարներ մշակույթի ոլորտի քաղաքականության հիմնաքար համարել են մահացած որևէ հայտնի արվեստագետի պանիխիդայի մենյուն կազմելը, դա հաստատ հիմնավոր պատճառ չպիտի լիներ մշակույթի նախարարության դուռը փակելու։ Քանի որ չտրվեցին մեզ համար կարևոր հարցերի պատասխանները, որն է պատճառը, որևէ արդյունավետության ցուցիչ չտրվեց, չասվեց, թե որքան գումար է խնայվելու, և պահեստային նստարանին նստեցնելով գործազուրկներին, ինչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը, ԲՀԿ-ն ոչ թե ինտուիցիայով, այլ հստակ համոզմունքով դեմ է քվեարկելու առաջարկված նախագծին»,- եզրափակեց նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01