Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ապրիլի 16-ին Հելսինկիում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, իսկ ֆիննականը՝ ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաիմո Հենրիկսոնը (Maimo Henriksson)։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման մեկնարկին կողմերը կարևորել են խորհրդակցությունների անցկացման պարբերականության պահպանումը, անդրադարձել երկու երկրներում ընթացող ներքաղաքական զարգացումներին։
Զրուցակիցները քննարկել են հայ-ֆիննական քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորել համագործակցության հետագա խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արևելյան գործընկերությանը, քննարկվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ֆին գործընկերներին ներկայացրել են վերջին տարում Հայաստանում տեղ գտած զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը, ինչպես նաև երկրում հռչակված տնտեսական հեղափոխության առաջնայնությունները։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01