Քսանյոթ խմբում ընդգրկված հայաստանցի 88 գիտնական դրամաշնորհ են ստացել Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղից։
«2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) այս տարի ներկայացված 218 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 27-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 13-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, 12-ը՝ կանայք: Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
«ԳԿՀԱՀ սփյուռքի եզակի կառույց է, որը 19 տարի շարունակ գիտական դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի գիտնականներին, նպաստում է գիտության զարգացմանը, ինչպես նաև գիտնականներին առաջ շարժվելու կամ իրենց առաջին ուսումնասիրությունն անելու հնարավորություն է տալիս»,- Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած դրաշնորհների հանձնման արարողությանը նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։
27 դրամաշնորհներից 3-ը տրամադրվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության շնորհիվ երիտասարդ գիտական խմբերին: Այսպիսով՝ 2013-ին սկսված համագործակցության շրջանակներում տրամադրվող դրամաշնորհների թիվը դարձել է 23:
ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտությունները գիտության գրեթե բոլոր ոլորտներն են ընդգրկում: 2019-ին 10 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 5 դրամաշնորհ՝ քիմիայի, 3՝ կենսատեխնոլոգիայի, 2-ական` ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, 1-ական`բշժկության, գյուղատնտեսության, էլեկտրոնիկայի, հնագիտության, պատմության:
Անցած 19 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են 2670-ից ավելի դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 488 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել 1735 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 440 հազար դոլար»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01