Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը։ Սակայն այն տևեց ընդամենը մի քանի րոպե։
Դատավորը հայտարարեց, որ նիստին ներկա չէ ամբաստանյալներից մեկի թարգմանիչը, նաև երկու պաշտպան, իսկ առանց նրանց չեն կարող շարունակել գործի քննությունը։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 2-ին։
Սակայն մինչ այդ Ա. Գաբրիելյանը զայրացավ և նկատողություն արեց ամբաստանյալներից մեկին, ով դատական նիստերի դահլիճ էր մտցրել հեռախոս։
«Հեռախոսո՞վ ես մտել դատական նիստերի դահլիճ։ Վերցրու ձեռքից հեռախոսը։ Հեռախոսով չի կարելի դատական նիստերի դահլիճ մտնել, առավել ևս ամբաստանյալին։ Տեղից էլ մի խոսի, մինչև ես թույլ չեմ տալիս»,- ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01