Գազի ներկրման գինը բարձրացել է հունվարի 1-ից, քանի դեռ վերջնական սպառողների սակագները չեն բարձրանում, այդ տարբերության փոխհատուցումը ընկերության կողմից է լինում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ պարզաբանելով, թե սահմանին գազի գինի բարձրացումն ինչպե՞ս չի ազդել գազի սակագնի վրա։ Նա նաև հերքեց լուրը, թե պետությունը պարտքեր է կուտակել։
«Սա պարզաբանում եմ նաև այն բանի համար, որ վերանան կասկածները, թե պարտքեր են կուտակվում։ Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ որևէ պարտք պետության կողմից չի կարող կուտակվել»,- ասաց նա։
Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշակել է որոշակի առաջարկություններ, թե ինչի հաշվին է իրականացվելու գնի սուբսիդավորումը, սակայն չի կարող հստակ նշել, թե արդյունքները երբ պարզ կլինեն, քանի որ այդ առաջարկությունները պետք է քննարկի ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ։ Անդրադառնալով տեսակետին, թե տեսուչներին աշխատանքից ազատելու հաշվին է լինում սուբսիդավորումը, Բաղրամյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը օպտիմալացման գործընթաց է սկսել։
«Ընդհանուր ընկերությունում սկսվել են օպտիմալացման գործընթաց և այդ օպտիմալացման շրջանակներում կարող է նաև տեսուչների որոշակի քանակ կրճատվել։ Չեմ կարծում, որ մենակ ստորին օղակներին է վերաբերում, որովհետև ընկերություն ինքն է որոշում, թե ինչ ուղղությամբ է տանելու։ Իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե եթե կարելի էր կրճատել, ապա ինչո՞ւ չէին կրճատում մինչ այժմ, ապա ասեմ, որ օրենսդրական որոշակի խնդիրներ կային մինչ այժմ՝ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը: Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրեր կային, որոնք ունեին սահմանափակումներ, դրանից ելնելով էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եթե ունենար մեծ ցանկություն, չէր կարող որևիցե փոփոխություն իրականացնել»,- ընդգծեց նա։
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ վերջերս Մոսկվայում կայացած հայ-ռուսական միջկառավարական նիստին ձեռք է բերվեց համաձայնություն, որ մինչև հուլիսի 1-ը կներկայացվի համաձայնագրի նախագիծ, որում կներկայացվեն սահմանին գազի գնի ձևավորման մեխանիզմները։
«Կարծում եմ՝ սա որոշակի հստակություն ու կայունություն կմտցնի գազի գինը սահմանելու համար, այն համաձայնագիրն առնվազն 5 տարվա կլինի։ Սա կենթադրի, որ մենք բավականին կանխատեսելի կիմանանք, թե ինչ է լինելու գազի գնի մեծությունը սահմանին, բայց որը չի բացառում, որ եթե քաղաքական պայմանավորվածություն լինի 2 պետությունների ղեկավարների միջև, գինը սահմանվի ավելի ցածր, քան այդ համաձայնագրով է»,- եզրափակեց Գարեգին Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ սպառողները դրա դիմաց կվճարեն նախկին գնով։
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01