ԱԺ-ն քննարկեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է դատապարտյալների վիճակը բարելավում
ԱԺ-ն քննարկեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթում փոփոխություններ կատարելու հարցը։
Նախագծերի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն ասաց, որ այս նախագծով վեր են հանվել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզված խնդիրները, ինչպես նաև ՄԻՊ-ի զեկույցներում կատարված դիտարկումները։
«Այն միտված է քրեակատարողական և հարակից օրենսդրությունը ներդաշնակեցնել և համապատասխանեցնել Եվրոպական խոշտանգումների կոմիտեի կողմից ձևավորված իրավաբանությանը և միջազգային ստանդարտներին»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ փաթեթը համատեղ է մշակվել նախարարության և ՄԻՊ գրասենյակի կողմից։
Ըստ փոխնախարարի՝ փոփոխություններից առաջնայինն այն է, որ դատապարտյալին մեկ ՔԿՀ-ից մեկ այլ, նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու համար այսուհետ պետք է հաշվի առնվեն նաև դատապարտյալի և վերջինիս մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների ապահովման հարցը։
«Երկար տարիներ քննադատվել է այն, որ կալանավորված անձանց երկարատև տեսակցությունների հնարավորություն չի տրվել, այն դեպքում, որ վերջիններս կարող են տարիներով կալանքի տալ գտնվել, բայց ի տարբերություն դատապարտված անձանց՝ այդ հնարավորությունից չեն օգտվել: Այս նախագիծը լուծում է այս խնդիրը»,-ասաց Ասատրյանը։
Նախագծով նաև առաջարկվում է վերացնել այն սահմանափակումը, որի համաձայն՝ կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ։
Արտակ Ասատրյանը նշեց, որ առաջարկվում է կարճաժամկետ մեկնում տրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում։
«Հաջորդ փոփոխությունը բխում է շուկայում որոշակի գնային փոփոխություններից: ՔԿՀ օրենսդրության համաձայն՝ դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով գումար օգտագործել՝ անձնական պարագաներ ձեռք բերելու համար: Կառավարությունն առաջարկում է այդ շեմը բարձրացնել՝ դարձնել 60-ապատիկի չափով»,-ասաց փոխնախարարը։
Ըստ նրա՝ նախագծով կլուծվի նաև այն քննադատությունների հարցը, ըստ որոնց՝ ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները չպետք է անջատ պահվեն որոշակի ժամկետով դատապարտված անձանցից։ «Այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի բերել այն վիճակին, որ վերջիններիս շփումն ավելի ինտենսիվ լինի»,-նշեց նախարարի տեղակալը։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է կալանավորված և դատապարտված անձանց նույնականացման քարտեր տրամադրել ։ Ըստ փոխնախարարի՝ գործող իրավակարգավորմամբ այդ իրավունքից կարող են օգտվել միայն դատապարտյալները, իսկ ձերբակալված և կալանավորված անձին՝ ոչ: Փոփոխության արդյունքում՝ վերջիններս ևս կկարողանան օգտվել այդ իրավունքից»։
«Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության իրավունքին: Որոշակի ժամկետով կարգապահական տույժի ենթարկելը՝ պատժախուց տեղափոխելը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ դատապարտյալը ստացիոնար կերպով բուժում է ստանում ուղղիչ բուժական հիմնարկում կամ համապատասխան այլ քաղաքացիական բուժական հիմնարկում»,-նշեց փոխնախարարը։
Արտակ Ասատրյանը նշեց, որ առաջարկվում է կարճաժամկետ մեկնում տրվի այն բոլոր դեպքերում, եթե դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում։
«Հաջորդ փոփոխությունը բխում է շուկայում որոշակի գնային փոփոխություններից, ՔԿՀ օրենսդրության համաձայն՝ դատապարտյալներին հնարավորություն է ընձեռվում նվազագույն աշխատավարձի մինչև 30-ապատիկի չափով գումար օգտագործել՝ անձնական պարագաներ ձեռք բերելու համար, կառավարությունն առաջարկում է այդ շեմը բարձրացնել՝ դարձնել 60-ապատիկի չափով»,-ասաց փոխնախարարը։
Նախագծով նաև այն քննադատությունների հարցը կլուծվի, ըստ որի ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալները չպետք է անջատ պահվեն որոշակի ժամկետով դատապարտված անձանցից։ «Այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի բերել այն վիճակին, որ վերջիններիս շփումն ավելի ինտենսիվ լինի»,-նշեց նախարարի տեղակալը։
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է կալանավորված և դատապարտված անձանց նույնականացման քարտեր տրամադրվի ։ Ըստ փոխնախարարի՝ գործող իրավակարգավորմամբ այդ իրավունքից կարող են օգտվել միայն դատապարտյալները, իսկ ձերբակալված և կալանավորված անձին՝ ոչ, փոփոխության արդյունքում վերջիններս ևս կկարողանան օգտվել այդ իրավունքից։
«Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության իրավունքին, որոշակի ժամկետով կարգապահական տույժի՝ պատժախուց տեղափոխելը կհետաձգվի այնքան ժամանակ, քանի դեռ ստացիոնար կերպով բուժում է ստանում ուղղիչ բուժական հիմնարկում կամ համապատասխան այլ քաղաքացիական բուժական հիմնարկում»,-նշեց փոխնախարարը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01