«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվել նաև Հայաստանին:
Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառվել է 180 պետություն, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը: Օրինակ՝ 2017-ին Հայաստանը 30,38 միավորով 79-րդ տեղում էր:
Իր զբաղեցրած դիրքով մեր երկիրը տարածաշրջանային պետություններից զիջում է միայն 60-րդ տեղումգտնվող Վրաստանին: Ինչ վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին, ապա դրանք գտնվում են 157-րդ և, համապատասխանաբար, 166-րդ հորիզոնականներում: Տարածաշրջանում վատագույն ցուցանիշն արձանագրել է 170-րդ հորիզոնականում գտնվող Իրանը: Մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 149-րդն է:
Վարկանշային աղյուսակի առաջատար տասնյակն ունի հետևյալ պատկերը՝ Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Դանիա, Շվեյցարիա, Նոր Զելանդիա, Ճամայկա, Բելգիա, Կոստա Ռիկա:
Վատագույն տասնյակում են ներառվել Լաոսը, Սաուդյան Արաբիան, Ջիբութին, Սիրիան, Սուդանը, Վիետնամը, Չինաստանը, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը:
Նշվում է, որ տարբեր երկրներում մամուլի ազատության ցուցիչը որոշելու համար փորձագետներն օգտվում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ստեղծած հարցաշարից: Հարցաշարում ներառված է 87 հարց, որոնց պատասխանում են տարբեր երկրների մեդիա ոլորտի պրոֆեսիոնալները, փաստաբաններն ու սոցիոլոգները:
Այնուհետև որակական վերլուծությունը համադրվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տարբեր երկրներում լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ քանակական տվյալների հետ:
Մասնագետները երկրները դասակարգելիս հաշվի են առնում պլյուրալիզմի, մեդիա անկախության, մեդիա մթնոլորտի, ինքնագրաքննության, օրենսդիր կառուցվածքի, թափանցիկության, նորությունների և տեղեկատվության ստեղծմանն աջակցող ենթակառուցվածքի որակի գործոնները:
Երկրները գնահատվում են 0-100 բալային համակարգով: Լավագույն ցուցանիշը 0-ն է, վատագույնը՝ 100-ը:
Մամուլի ազատության առումով երկիրը համարվում է լավ վիճակում, եթե հավաքել է 0-15 միավոր: 15,01-25 միավորը համարվում է բավարար, 25,01-35 միավորը՝ խնդրահարույց, 35,01-55 միավորը՝ բարդ, իսկ 55,01-100 միավորը՝ շատ լուրջ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանն ու Վրաստանը հավաքել են 28,98, Թուրքիան՝ 52,81, Ադրբեջանը՝ 59,13, Իրանը՝ 64,41 միավոր:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44