Կարծում եմ՝ Քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվեն գումարներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ քաղաքացու օրը նշելու համար 124 մլն հատկացնելու հետ կապված։
Մակունցի խոսքով՝ կարևոր շեշտադրումն այն է, որ քաղաքացու օրվա համար հատկացված գումարը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր մարզերում նշելու համար։ Փորձ է արվում ապակենտրոնացել տոնակատարությունների անցկացումը։ Միևնույն ժամանակ ամեն ինչ արվում է, որ հնարավորինս սեղմ գումարներ ծախսվեն»,- ասաց նա։
Լիլիթ Մակունցը Քաղաքացու օրվա միջոցառումների մանրամասներին ծանոթ չէ, ասում է՝ կառավարությունը կմանրամասնի, սակայն նշեց, որ հագեցած միջոցառումների ամբողջ ցանկը կներառի հանրապետության բոլոր մարզերը։ Ինչ վերաբերում է հարցին՝ տեսակետ կա, որ ՀՀ քաղաքացին ոչ թե հպարտ, այլ հպատակ է, Մակունցը նշեց․ « Համաձայն չեմ, որ ՀՀ քաղաքացին ազատ չէ, և դա տարբեր ոլորտներում դրսևորվում է գործնականում»։
Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը որոշում է կայացրել Քաղաքացու օրվա նշելու համար հատկացնել 124 մլն դրամ։ Նշենք, որ քաղաքացու օրը նշվելու է ապրիլ ամսվա վերջին շաբաթվա շաբաթ օրը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01