Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա ամռանը Երևանում ստեղծված աղբահանության ճգնաժամը չկրկնվելու համար է քաղաքապետարանը որոշում կայացրել հայտարարել 24 աղբատար մեքենա գնելու մրցույթ:
Նշենք, որ մեքենաների գնման համար քաղաքային բյուջեից պետք է հատկացվի 900 մլն դրամ:
«Մրցույթը բողոքարկվել, իսկ քաղաքապետարանը դիմել է դատարան: Բավարարելով քաղաքապետարանի միջնորդությունը՝ դատարանը կայացրել է որոշում, և փաստացի քաղաքապետարանը մեքենաների ձեռքբերման մրցույթը կարող է շարունակել: Բայց այդ, մրցույթը շարունակելու և մատակարարումը ապահովելու համար ժամանակ է պահանջվում: Դա տեղի կունենա հունիս-հուլիս ամիսներին: Քաղաքապետարանը, մայրաքաղաքի աղբահանության վիճակը հաշվի առնելով, չի կարող երկար սպասել, դրա համար որոշվել է ձեռք բերել մի քանի մեքենա, և հենց այդ հարցն է Կառավարությունն այս պահին քննարկում»,– ասաց նա:
Հակոբ Կարապետյանը նաև նշեց, որ աշխատում են, «Սանիթեք» ընկերությունից բացի, երկրորդ օպերատոր ներգրավվելու ուղղությամբ: Հարցին՝ մեքենաների գնումը նշանակում է, որ քաղաքապետարանն ինքն է դառնում երկրորդ օպերատորը,Կարապետյանը պատասխանեց՝ հարցը քննարկման փուլում է. «Տարբերակները կքննարկվեն բանակցությունների ընթացքում»:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն պնդմանը, որ քաղաքապետարանը մրցույթի տեխնիկական բնութագրում ներկայացրել է այնպիսի պահանջներ, որոնց միայն մեկ՝ «Կամազ» ընկերությունն է համապատասխանում, Կարապետյանն ասա՝ այդպես չէ. «Այդ բնութագրերին համապատասխանում են մի շարք ընկերություններ, արտադրողներ, բայց առավելություն ունեն «Կամազ» ընկերության մեքենաները»: Հարցին՝ որն է առավելությունը, մամուլի խոսնակն ասաց՝ գինը:
Հակոբ Կարապետյանը նաև նշեց, թե չգիտի՝ ով է «Կամազ» ընկերության սեփականատերը. «Ընկերությունը չգիտեմ՝ ում է պատկանում: Քաղաքապետարանը գործ ունի մատակարարների հետ»:
Ինչ վերաբերում է նաև «Սանիթեք»-ի՝ քաղաքապետարանին ուղղված կոչին՝ լինել օբյեկտիվ և հրապարակել նաև այն նամակները և նախազգուշացումները, որոնք «Սանիթեք» ընկերությունը դեռևս նախորդ տարվանից սկսած ուղղել է քաղաքապետարանին` պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով աղբահանության ծառայությունների մատուցմանը խոչընդոտող խնդիրների և հանգամանքների վրա, Կարապետյանն ասաց, որ Քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև պայմանագիր է կնքվել, որով Քաղաքապետարանը պատվիրակել է ընկերությանը ապահովել քաղաքի աղբահանությունը: Նախազգուշացնել, զգուշացնել կարող է քաղաքապետարանը. «Երևանի քաղաքապետարանը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարում է от и до»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01