Factor.am-ի հարցազրույցը ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի հետ
– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Իշխանությունը, փաստորեն, չհրաժարվեց իր կողմից սուպերվարչապետական անվանումը ստացած համակարգից: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
– Երևի այս հարցին պատասխանելու համար մի շարք «ինչու»-ների էլ պետք է պատասխանենք: Ճիշտ նույն տրամաբանությամբ կարող եմ ասել՝ ինչու տեսախցիկների հետ կապված ոչ մի լուծում չառաջարկվեց, ինչու 800 մլն-ով բյուջեն չավելացվեց, ինչու դատական իշխանությունը զանգեր շարունակում է ստանալ, ինչու իրավապահ մարմինների միջամտություն կա, ինչու արտագաղթի փոխարեն ներգաղթ չկա ու այսպես շարունակ: Այսինքն՝ պետք է իրականում դիտարկել նույն տրամաբանության մեջ, որ տրամաբանության մեջ այս բոլոր խոստումները հնչեցվել ու չեն կատարվել: Հույն փիլիսոփաներից Սենեկան ասում էր՝ «Մինչև խոստանալը լավ մտածիր, իսկ եթե խոստումն արդեն տվել ես, անպայման պետք է կատարես»: Երբ խոստում տալու վրա շատ ուժ, ջանք ես ծախսում, չափազանց քիչ ուժ ու եռանդ է մնում դրանք իրականացնելու համար: Հիմա, կարծում եմ, այս իշխանության, վարչապետ Փաշինյանի և նրա թիմի ամբողջ, ինչպես ասում են՝ «պերճանքն ու թշվառությունը» կայանում է նրանում, որ իշխանության են հասել հենց այն բանի շնորհիվ, որ իրականում չափազանց շատ են խոստումներ տվել: Իրենք քննադատում էին սուպերվարչապետական համակարգը, ի դեպ՝ այդ անունը «Ելք» խմբակցության պատգամավորները կնքեցին: Ինչո՞ւ ես որևէ հոդաբաշխ մեկնաբանություն չեմ լսել…
– Պատգամավորներն ասում են՝ ժողովրդավարությանը կվնասի, չպետք է այս կառույցները քաղաքականացվեն: Եթե դուրս գան վարչապետի հսկողությունից և դառնան նախարարություն, կքաղաքականացվեն: Ամեն դեպքում՝ հիմնավորումներ ունեն:
– Գիտեք՝ լավ է, որ անուն չնշեցիք, որովհետև ընդհանուր միտք ունեմ՝ երիցս ճշմարիտ այն միտքը, որ ավելի լավ է լռես ու բոլորը կասկածեն, որ դու հիմար ես, քան ասես ու բոլորը համոզվեն դրանում: Որովհետև այդ փաստարկներն իրականում և՛ քաղաքական հիմարություն են, և՛ կառավարման ոլորտում են հիմարություն. ներողություն եմ խնդրում այս ձևակերպումների համար: Քաղաքական առումով դրանք քաղաքական անհեռատեսության, կարճամտության հետևանք են, որովհետև երբ դու հայտարարում ես մի նպատակ, բոլորին անխնա քննադատության են ենթարկում դրա համար ու ասում ես, որ ինչ-որ մեկի հագով կարված, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է, սա սուպերվարչապետական ինստիտուտ է, պետք է ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը հաշվետու լինեն, ապա արյուն-քրտինք էլ որ լինի դրա գինը, պետք է իրականացնես, որովհետև դու իշխանություն ես: Այլ հարց է, որ դու չէիր էլ պատկերացնում, որ պետք է գաս իշխանության, և տվյալ պարագայում, ըստ էության, ուղղակի ընդունում ես, որ՝ դե միտք է, քննադատություն է, հնչեցրել ենք:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:32
12:14
11:48
11:18
11:03
10:45
10:26
10:02
09:45
09:17
09:02
16:13
14:54
14:36
14:22
14:09
12:59
12:23
11:16
10:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01