«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկմանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում չափազանց կարևոր համարեց նախագիծը և նշեց, որ դա այնպիսի օրենք է, որը վերջնական ազդեցություն է ունենալու քաղաքացիների կյանքի որակի վրա, շինարարության վրա, որը նշանակում է ՀՆԱ-ի աճ և այլն։
Հիշեցնենք, որ «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» նախագծերում փոփոխություններ կատարելու փաթեթով կառավարությունն առաջարկում է ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել, որպեսզի տեղական արտադրողների շուկայական դիրքերը պահպանվեն։ Տեղական շուկան պաշտպանելու նպատակով առաջարկվում են կիրառել ներմուծման տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ 22000 դրամ։
«Ուստի պետք է զերծ մնանք քաղաքական տարբեր տեսակի էմոցիոնալ տեքստերից և շահերից, որոնք այսօր բախվում են դահլիճում, և քննարկենք` ինչպես և ինչու»,-ասաց նա։
Ըստ Թանդիլյանի՝ պետք է այնպիսի մոդել մտածեն, որը հետագայում ևս լուծումներ պարունակի, քանի որ տարբեր ձևաչափերով նման խնդիրների պետք է առնչվեն՝ պաշտպանել տեղական արտադրողին, թե մրցակցությունը և արդյունքում էժան ու որակյալ արտադրանք ունենալը։
Թանդիլյանը նշեց, որ պետտուրքի միջոցով ներմուծման վճար է սահմանվում, մինչդեռ պետտուրքը ծառայությունների համար պետք է սահմանվի, և այս հարցը որևէ աղերս չունի պետական տուրքի օրենքի հետ, և կարելի էր այս որոշումը հարկային լուծումների միջոցով լուծել։ «Պետական տուրքը որևէ ծառայություն մատուցելու դիմաց է սահմանվում, բայց այստեղ չկա ծառայության մասին խոսք»,-ասաց նա։
Նա շարունակեց, թե ապրիլի մեկից չի կարող նորմը մտնել ուժի մեջ, եթե հաստատվի, ուստի պետք է որպես պաշտպանական միջոց հաստատեն։ «Բայց այն մոտեցումը, որ ամեն պահի կարող են պաշտպանական միջոց այս երկրում ձևավորել, սա վտանգավոր մոտեցում է, և այս ճանապարհով գնալը կվտանգի բիզնես աուրան»,-ասաց նա։
Նա նշեց, թե որպես հիմնավում բերվել է 2018 թ. առաջին եռամսյակի թվերը, մինչդեռ հիմա արդեն 2019 թ. երկրորդ եռամսյակն է և կարելի էր նոր հաշվարկով ներկայացնել։
Մանե Թանդիլյանն ասաց, որ նաև չի նշվում, թե էական ինչ ավելացում կունենա բյուջեի համար այս որոշումը։
«Խոսում ենք տեղական արտադրողի և հիմնական արտադրողի մասին և լռում ենք այն մասին, որ այդ հիմնական արտադրողը 75% բաժնեմասով օֆշորային լյուքսենբուրգյան ընկերություն է, և ուզում եմ մեզ տեղեկացնեք՝ ով է վերջնական փայատերը և որքանով է տեղական համարվում, ներկայացրեք ԱԺ և քննարկենք շահերի բախումը և հասկանանք՝ ինչն է համարվում տեղական արտադրող»,-հայտարարեց Թանդիլյանը։
Նա նշեց, թե իրենք այսպես չեն կարող հակասություններով լի, ոչ որակյալ առաջարկն ընդունել։ «Հետևաբար առաջարկը պետք է դիտարկել, ընթացիկ իրավիճակը պահպանել, ուսումնասիրություն անել հասկանալու համար գնագոյացումն ինչ միջոցով է արվում, եթե պատրաստվում ենք աջակցել տեղականին, պետք է հասկանալ՝ կարո՞ղ ենք աջակցել տեղական ներկրողին, որից պաշտպանված կլինեն բոլորի շահերը։ Պարտավոր ենք ունենալ մրցակցային տնտեսություն, տեղականը պետք է լինի մրցակցային, սա այլընտրանք չունի և ուստի պետք է արտոնության տեսքով հետաձգել այս որոշումը, որպեսի փակման վտանգի շանտաժի կոնտեքստից էլ դուրս գանք»,-եզրափակեց նա։
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
13:05
12:50
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02