Հենց հիմա մեզ մոտ նախապատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով մենք առաջարկելու ենք փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Թե քանի տոկոսով կբարձրանա փրկարար ծառայության շարքային և ենթասպայական անձնակազմի աշխատավարձը՝ նախարարը նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է։
«Փրկարարների աշխատավարձը ցածր է։ Մեզ տրամադրվեց որոշակի գումար, որը հնարավորություն է տալիս տարվա մեջ 4 անգամ պարգևավճար տալ իրենց աշխատավարձի չափով, բայց մենք ցանկությունն ունենք նրանց աշխատավարձը բարձրացնել։ Իսկապես ցածր է փրկարարների աշխատավարձը. մարդն իսկապես իր կյանքն է վտանգի տակ դնում, և այդ մարդու աշխատավարձը շատ ցածր է»,- նշեց նա։
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը ներկայումս 115 հազար դրամ է կազմում, իսկ սպայական կազմի միջին աշխատավարձը՝ 230 հազար դրամ։
«Այդ 115 հազար ստացողին պատճառաբանություն են անում, ասում են՝ 3 օր տանն են, 1 օր աշխատում են, բայց այդ 1 օրը 24 ժամ են աշխատում։ Երկրորդ՝ սա ամենօրյա վտանգավոր աշխատանք է, և իմ կարծիքով՝ պետք այդ մարդիկ բարձր աշխատավարձ ստանան։ Եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ չգնահատված է մեզ մոտ»,- ասաց նախարարը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01