Մենք ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը, քան պայքարել հետևանքների վերացման դեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Փրկարար ծառայությունն այսօր ավելի շատ հետևանքները վերացնող է, քան կանխարգելող։ Մենք ուզում ենք բարձրացնել նախարարության կանխարգելող դերը։ Մենք շատ հաճախ դեպքերի մասին իմանում ենք ոչ թե տուժողից, այլ պատահական անձից։ Կարևոր է, որ քաղաքացու կապ լինի։ ԿԳՆ-ին նաև առաջարկել ենք դպրոցներում «Քաղպաշտպանություն» առարկա անցկացնել, այդ առարկաները դասավանդվեն մասնագետների կողմից, և այդ մասնագետը նաև կդառնա տվյալ հաստատության պատասխանատուն»,- հայտնեց նախարարը։
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ բարձրահարկ շենքերում, անտառային հրդեհների ժամանակ աշխատելու համար նախարարությունը տեխնիկական զինվածություն խնդիրներ ունի։ Սակայն, նրա տեղեկացմամբ, տարեսկզբին Ճապոնիայի օգնության ծրագրով ՀՀ-ին 10 ամենագնաց մեքենաներ են տրամադրվել՝ հագեցած տեխնիկական բոլոր հնարավորություններով, ինչպես նաև 18 հրշեջ մեքենա։ Առաջիկայում ևս 22 հրշեջ մեքենա կտրամադրվի Հայաստանին՝ կրկին Ճապոնիայից և 26 «ԿամԱԶ» մեքենա՝ հայ-ռուսական բարեկամությունից։
«Սա հնարավորություն կտա հին մեքենաները հանել շահագործումից։ Նախատեսում ենք հին մեքենաները հեռու համայնքներում տեղակայել և ստեղծել կամավորական հրշեջ հենակետեր։ Մեքենաները կնվիրաբերվեն համայնքներին՝ լոկալացնելու համար հրդեհը»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը։
ԱԻ նախարարը նաև տեղեկացրեց, որ ժամանակավոր հենակետեր են տեղակայվել առատ ձյան հետևանքով կուտակումներ առաջացնող վայրերում, մասնավորապես, Սիսիանի «Զանգերի» և Քարվաճառ-Սոթք հատվածում։ Ըստ նրա՝ այսօր ամենօրյա հերթապահություն է իրականացվում ԱԻՆ աշխատակիցների կողմից այդ հենակետերում։
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ վերջին 6 ամիսների ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ․ «Այս թիվը խոսում է ճգնաժամային կառավարման կենտրոնի ծանրաբեռնված աշխատանքի մասին։ Բայց 18-20 հազարն են կոնկրետ դեպքերի հետ կապված զանգեր եղել, մյուսները եղանակի հետ կապված կամ սխալ զանգեր են»։
Նախարարը հայտնեց, որ նույն ժամանակահատվածում գրանցվել են 2300 հրդեհի, 29 քարաթափման, 2 սողանքների դեպքեր․ «Այս բոլոր դեպքերին ակտիվ մասնակցություն ենք ունեցել։ Մենք հասել ենք պրոֆեսիոնալ մակարդակի»,- ասաց նախարարը։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01