2019 GC6 աստղակերպը, որը 15-ից մինչեւ 30 մետր տրամագիծ ունի, հինգշաբթի անցել է Երկրից 219 հազար կմ հեռավորությամբ, որը 2 անգամ ավելի մոտ է, քան Երկրի եւ Լուսնի միջեւ միջին հեռավորությունն է: Space.com պորտալը, վկայակոչելով NASA-ի մասնագետներին, հայտնել է, որ այս աստղակերպը դասվում է Երկրի համար «պոտենցիալ» վտանգավորների շարքին: Այս խմբի մեջ են մտնում երկնային մարմինները, որոնք մեր մոլորակին են մոտենում 8 մլն կմ-ից մոտ հեռավորությամբ եւ բավականին զանգվածեղ են ընկնելու դեպքում լուրջ վնաս հասցնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկնային մարմինը, որը ստացել է 2019 GC6 նշումը, ապրիլի 9-ին հայտնաբերվել է Catalina Sky Survey ծրագրի շրջանակում՝ Թաքսոն քաղաքի մերձակայքում (Արիզոնա նահանգ) աստղադիտակով դիտարկումների ժամանակ: Փասադենայում (Կալիֆոռնիա նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայի փորձագետների գնահատմամբ՝ Երկրին աստղակերպի առավել մոտենալու պահին նրա արագությունը հասել է 20,3 հազար կմ/ժամի: Աստղագետները փետրվարին հայտնաբերել էին 2 աստղակերպ, որոնք Երկրից ավելի մոտ էին անցել: Փետրվարի 11-ին 2019 CN5 աստղակերպն անցել էր մեր մոլորակից 118,2 հազար կմ հեռավորությամբ, իսկ փետրվարի 15-ին 2019 CS5 աստղակերպը՝ 400 հազար կմ հեռավորությամբ: Այս աստղակերպը եւս մեկ անգամ Երկրին կմոտենա սեպտեմբերի 9-ին, սակայն այդ ժամանակ կլինի 63 մլն կմ հեռավորության վրա: NASA-ի գնահատմամբ՝ մերձերկրային տարածքում կարող են լինել մոտ 17 հազար դեռեւս չհայտնաբերված աստղակերպներ: NASA-ն 2021 թվականի հոկտեմբերին նախատեսում է արձակել Lucy ավտոմատ կայանը՝ հետազոտելու համար Արեգակնային համակարգի CTVB աստղակերպները: 2025 թվականի ապրիլին Մարսի եւ Յուպիտերի միջեւ աստղակերպների գոտում այն պետք է մոտենա Դոնալդջոհանսոն աստակերպին, որը հայտնաբերվել է 1981 թվականի մարտին: Այնուհետեւ՝ 2027-2028 թվականներին «Լյուսին» կթռչի տարբեր ձեւերի աստղակերպներ Էվրիբաթի, Պոլինելայի, Լեւկի եւ Օրի շուրջը: Դրանից բացի 2033 թվականին զոնդը պետք է ուսումնասիրի Պատրոկլ-Մենետիում բինարային աստղակերպը:
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44